Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/337

Այս էջը սրբագրված է

Խաչատուր սրբազանի հետ, որը սպանել տվեց Պետրոս կաթողիկոսին նրա աթոռին տիրանալու հայսերով (տես Հ․ Պարոնյան. Երկերի ժողովածու, VI Հտ., «Օդափոխության համար Ալեմտաղի երթալիք հիվանդներր», ծանոթ. N 1)։

15. Պատրիարքը հակահասունյան կաթոլիկների պարագլուխ Էնֆիաճյան Գրիգորիս վարդապետն Էր։

16. <Մենմուայը հավաստիս» — Հայատառ թուրքերեն թերթ (տես Հ․ Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Կսմիթներ», <8>, ծանոթ N 1)։

17. Սուլթան Մեճիտի անունով պատվանշան։

18. Քողարկված ակնարկը վերաբերում է Մամրրե եպիսկոպոսի կողոպուտներին ու չարաշահումներին , որոնց Պարոնյանը անդրադարձել Է և այլ առիթներով (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Խաղտում», <12>, է 341, <15>, Էջ 353 և VII հտ., «Սույլ>>, Էջ 164)։

19. Ըստ Ավետարանի՝ «Հովիւ քաջ զանձն իւր դնէ ի վերայ աշխարաց» — Հովհ. Ժ. 11։

20. Ակնարկում է Մկրտիչ եպիսկոպոս Տիգրանյանի ապօրինի ձեռնադրությունների, որոնց երգիծաբանն անդրադարձել է և այլ առիթներով (տես Գ. Պարոնյան, Երկերի ժողովածու, II հտ., «Ազգային ջոջեր», «Մ. Տիգրանյան» և VI հտ., «Առևտրական», ծանոթ. N 4)։

21. Ակնարկը անհասկանալի է։

22. <Գորտամկնաամարտություն> — Տե'ս ծանոթ. N 12։

23. <Նշանք ժամանակի>— Ի պատասխան Խ. Միսաքյանի «Գորտամկնամարտության», Պարոնյանր գրեց «Ժամանակք նշանի նույթուտրամանկմատրոգ» երնագրով հոդվածը. վերնագրի վերջին բաոը «նույթուտրամանկմատրոգ» գորտամկնամարտություն բառի հակառակ ընթերցումն է։ Ակնարկը վերաբերում է երգիծական իր այս հոդվածին (տես Հ. Պարոնյան, Երկերի Ժողովածու, VIII հտ., «Ժամանակը նշանի նույթուտրամանկմատրոգ» ) ։

24. Բառախաղ. «տոն» թուրքերեն նշանակում է վարտիք, իսպաներեն ազնըվականության տիտղոս։

25. Ակնարկում է Չերազի նորաստեղծ, արհեստական քերականությունը, որը բաղկացած է րնդամենը 7 էջից, զետեղված է նրա «Գրական փորձերի» մեջ (էջ ԽԳ, ԽԹ), հրատարակվել է Պոլսում, 1874 թվականին՝ «Քերականություն արդի հայերեն լեզվի» խորագրով։ Ի թիվս այլ նորամուծությունների , երազը առաջարկում էր հայերեն բոլոր հոլովների փոխարեն պահել միայն մեկը՝ ի հոլովը, գրել ոչ թե հոր, մոր, այլ՝ հայրի, մայրի և այլն։ Չերազի արհեստական քերականությանը Պարոնյանը անդրադարձել է և այլ առիթով (տե՜ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, V հտ., «Ծիծաղ», «Դիմանկար», ծանոթ. N 2)։

26. «Կենդանիին խնդիրը» «կենդանի» բառի շուրջր «Փունջի» և «Մասիսի» միջև ծագած բանավեճն է (տե՜ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VI հտ., «Պատասխան», ծանոթ. N 1