Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/346

Այս էջը սրբագրված է

Խեյալին Խեյալինը

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1974 թվականի հուլիսի 17-ին (№ 28)։

1. «Տիոժեն»— Թուրքական թերթ (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VIII հտ., «Թուղթ մխիթարական Մեղուի առ Տիոժեն», ծանոթ, № 1)։

2. Օսմանիե թատրոնը Հ. Վարդովյանի թատրոնն էր, գործում էր Կետիկ փաշայում ։

3. Նկատի ունի Տ. Չուխաճյանի օպերտային թատերախումրը, որին համագործակցել էր Տիգրան Գալեմճյանը։

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», և այլն ստորագրությամբ, 1874 թվականի հուլիսի 20-ին (№ 29)։

1. Տե՛ս «Լուծում»,

ԻՆՉՈ՞Ւ ԼՈԻԾՎԻՆՔ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում» և այլն ստորագրությամբ, 1874 թվականի հուլիսի 20-ին (№ 29)։

1. Քաըբ Պարոնյանի ծածկանուններից է (տես Պարոնյան, Երկերի ժողովածու, VI հտ., Ծանոթագրություններ, էջ 401):

ԽՈԵԱԿՑՈԻԹՅՈՒՆ ՄԸ Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», և այլն ստորագրությամբ, 1874 թվականի հուլիսի 20֊ին ( 29)։

1. Խոսքը երկաթուղային ընկերության վիճակահանության տոմսերի մասին է։

2. Շինիկը ցորենի ու արմտքի չափ է, և որովհետև Պոլսում տրամվայները քաշում էին ձիերը, այդ պատճառով Պարոնյանը նրանց ցանկանում է շինիկով գարի՝ սովամահությունից ազատելու համար:

3. «Մաձզումեի չենեն տեղը բերելու համար»- Բառացի՝ «Մանգումեի» ծնոտը տեղը բերելու համար, այսինքն «Մանգումեին» ուղղելու, կարգի հրավիրելու համար։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՉԵՆՔ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», և այլն ստորագրությամբ, 1874 թվականի հուլիսի 24-ին (№ 30)։

<ԱԼ ՉԵՆ ՀԱՐՑՈՒՆԵՐ... >

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», և այլն ստորագրությամբ, 1874 թվականի հուլիսի 24-ին ( 30),