Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/350

Այս էջը սրբագրված է

ՀՈՒՄ ՎԱՐԺԱՐԱՆ


Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի սեպտեմբերի 25-ին (№ 48):

1. Հում վարժարան, բառախաղ է. ճիշտը Հոմ վարժարան (անգլերեն Հոմ սկուլ) , որ նշանակում է տնային, այսինքն մասնավոր դպրոց։ Նման դպրոցներ Պոլսում ունեին բողոքականները, որոնց և ծաղրում է Պարոնյանը, այդ դպրոցները համարելով հում, այսինքն թերի։

2. «… մհյ մեկ քիչ ազիզ րուհ չեք տար» - Այսինքն՝ մեկ մեկ հոգի։


ԻՐԱՎՈԻՆՔ ԵՎ ՇՆՈՐՀ


Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի սեպտեմբերի 26-ին (№ 49)։


ՎԻՔՈՐ ՀՅՈԻԿՈ ԱՌ ԽՐԻԱՅԱՆ


Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի սեպտեմբերի 26-ին (№ 49)։

1. «Մասիսի» 1874 թ. (№ 1583) մեջ տպագրվել է «Առ Խրիմյան ի Վիքթոր Հյուկոյե» վերնագրով ընդարձակ մի բանաստեղծություն, առանց թարգմանչի անվան։ Խմբագիրը չիմանալով, որ Գ․ Օտյանն է այն թարգմանել Հյուգոյից և թարգմանությունը նվիրել Խրիմյանին, նվիրումը վերագրել է Հյուգոյին. ստացված ահազանգներից հետո թերթում տպվել է հետևյալ բացատրությունը.

«Մեր չորեքշաբթի ավուր թվով հրատարակված Վիքթոր Հյուկոյի բանաստեղծության վրա շատ հետաքրքիր ազգայինք կը հարցնեն մեզ թե իրոք առ Խրիմյան ուղղյալ է Վիքթոր Հյուկոյի կազմեն*, թե ուրիշի մը կողմե պատշաճեցուցյալ։

Քերթվածին թարգմանությունը հայ բանասեր մը ղրկած էր մեզ հրատարակել ու խնդրանոք, բայց վրան բացատրությունը մը չէր տված։ Մենք ալ նույնությամբ հրատարակեցինք, բայց փութացանք նաև բացատրություն խնդրել հարգո թարգմանչեն։