Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/351

Այս էջը սրբագրված է

Արդ, տեղեկացանք, որ Վիքթոր Հյուկոյի այ քերթվածն ո'չ թե նույն ինքն հեղինակեն առ Խրիմյան ուղղյալ է, այլ թարգմանիչը՝ Խրիմյանի բարոյական հանգամանաց և վիճակին ճշգրիտ նկարագիր մը համարելով առ Խրիմյան ուղղեր է՝ աոյալ ի Վիքթոր Հյուկոյե»։

(«Մասիս», 1874, № 1585)

ԿԱՅՆԵ’Ր ԵՆՔ, ՉԷ ՆԵ ԿԸ ՔԱԼԵՆՔ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի սեպտեմբերի 27 - ին (№ 50)։

ԻՐԻԿՈՒՆ ԵՂԱՎ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԻՍ ԱՐԹՆԱՑԱՎ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի սեպտեմբերի 28 ֊ին (№ 51)։

ՇՆՈՐՀԱԿԱԼՈԻԹՅՈԻՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի Հոկտեմբերի 1-ին (№ 53)։

ԱՐԵԴԱԿԻՆ ԱՊՍՏԱՄՐՈՒԹՅՈԻՆԸ

ՏԵՐ ԵՐԵՄԻԱՅԻՆ ԴԵՄ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի Հոկտեմբերի 2-ին (№ 54)։ 1. Տեր Երեմիան կաղմում էր օրացույցներ. Պարոնյանը չի խնայել տերերեմիայի սխալներով լեցուն օրացույցները, անվանելով նրանց սխալացույց։ Այստեղ կրկնակի երգիծանքի է ենթարկված տեր Երեմիան, որը իր կատարած սխալներն անտեսելով՝ 1872 թ. հրատարակել է «Սխալացույց» վերնագրով մի գրքույկ, ուր ցույց է տվել այլ օրացույցների սխալները (տե՞ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Կսմիթներ» ⟨57⟩ , էջ 183—184, ծանոթ. № 3 և VII հտ., «Խայթվածք», 1873, էջ 102, ծանոթ. № 64)։ 2. Ոչ կարեմ, չեմ կարող։ 3. Խոսքը ճ. Արամյանի մասին է. Պոլսում, այդ տարիներին նա ուներ տպարան, ուր տպվում էին օրացույցներ։

ԱՂԹԱՄԱՐԱ ԽՆԴԻՐԸ

ԽԱՀՎԵ ՕՃԱԽԻՆ ՄԵՋ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի Հոկտեմբերի 3-ին (№ 55)։ 1. Խահվե օճախին սրճարան է, ուր հավաքվում էին մարդիկ և թեթև զրույցներով քննարկում քաղաքական հարցերն ու օրվա դեպքերը։