Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/353

Այս էջը սրբագրված է

1. Երեսփոխանը՝ Համբարձում Իփեքճյանն Էր, իսկ ատենապետը՝ Հարություն պեյ Տատյանը։ Իփեքճյանը իը գործունեության ընթացքում միշտ և առանց վերապահության հանդես է եկել ի պաշտպանաթյուն ժողովրդի իրավունքների, երբեք տուրք չտալով փողի իշխանությանը, հատկանիշներ, որոնք «Ջոջերի» մեջ արժեքավորված են Պարոնյանին հատուկ տողերով։

«Յուր կարծիքներն երբեք ճնշման տակ չեն իյնար, կը խոսի ազատորեն, ինչ որ կը խորհի ազգին օգտին համար։ Անձնական շահն, որ շատ անգամ մեր երեսփոխաններեն մեկ քանիները կ’ստիպե լռել, բնավ ազդեցություն չկրնար ունենալ յուր վրա. ամենեն հարուստին մեկ անքազաքավարությունն անոր երեսը զարնելե չհրաժարիք՝ մինչև անգամ չորս հազար ոսկիով աղջիկ մը տալ խոստանաս իրենն (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, II հտ., «Ազգային ջոջեր», «Հ. Իփեքճյան»)։

2. Ն. Ռուսինյանն Էր կազմել ազգային սահմանադրության կիրառմանը վերաբերող կանոնադրությունը։

3. Հ. Տատյանի ակնարկը վերաբերում Է Պարոնյանի «Թատրոնին», որն իր Էջերից պայքարել Է և պահանջել ժողովրդի մասնակցությունը Ընդհանուր ժոդովին:

4. Ըստ Աստվածաշնչի ավանդության Նաբուգոդոնոսորը հրամայում Է երեք երիտասարդների՝ Սեդրակ, Միսակ և Աբեթնակ, ուրանալ իրենց կրոնը. նրանք հրաժարվում են, որի համար իբրև պատիժ նետվում են հնոցի մեջ, բայց ազատվում են հրաշքով:


ՈՐՍՈԻԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ


Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի հոկտեմբերի 11֊ին (№ 62)։


ՇՆՈՐՀ ԵՎ ԻՐԱՎՈԻՆՔ


Առաջին անգամ լույս Է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի հոկտեմբերի 14֊ին (№ 64):

1. Հարություն պեյը՝ Տատյանն Է (տե՛ս «Սահմանադրության մեջ ազնվապետություն»)։


ԽՈՍՔԸ «ԹԱՏՐՈՆԻՆ» է


Առաջին անգամ լույս Է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի հոկտեմբերի 15֊ին (№ 65)։


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ


Առաջին անգամ լուլս Է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի հոկտեմբերի 16-ին (№ 66)։

1. «Քուրիյե տ՛օրիան» - «Կուրիյե դ’օրոն». Պոլսում լույս տեսնող ֆրանսիական թերթ։