Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/355

Այս էջը սրբագրված է

ՀԱՆԴՈՒԳՆ ԳՈՂ ՄԸ


Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1974 թվականի դեկտեմբերի 21-ին (№ 71)։

1. «Հույս» - Տե՛ս «Լուծում» <1> ծանոթ. № 3։

2. «Գիրք Յոբայ» եբրայական հնագույն գրական հուշարձան, որ մասն 1 կազմում Հին կտակարանի։ Նրա հերոսը՝ բազմաթիվ զրկանքների ու տառապանքների բովով անցած Հոբը, ներկայացվում Է որպես աստծո նկատմամբ նվիրվածության և համբերատարության օրինակ։

3. Մանավազ ծածկանունն է, Մկրյան Հովհ. քահանայի, որը «Մասիսի» մեջ «Արմաշու Վանաց Հույս ամսագիրը» վերնագրով հոդվածում մանրամասն քըննության Է ենթարկել ամսագրում տպագրված Հոբի Գրքի ուսումնասիրությունը, ցույց տալով, որ այն արտագրություն Է «Բազմավեպից»։ Այս առթիվ գրել Է․

«Կր հրավիրեմ հետաքրքիր ընթերցողը առնուլ այս տարվա Բազմավեպ հանդիսարանին առաջին պրակը, բանալ 29 երեսը, ուր Հոբա գիրքը վերնագրով հոդված մը պիտի տեսնե, առնուլ նաև Հույս ամսական շարադրության վեցերորդ տետրը, բանալ 329 երեսը, ուր պիտի տեսնե Գիրք Հոբա խորագրով ուրիշ հոդված մը։ Հուսո խմբագրությունն ապուշի տեղ դրած զհայ հասարակությունն՝ տեղ տեղ փոխփխելով Բազմավեպին հոդվածը սրինակեր Է. այս բանին կ’ըսեն բանագողություն , որ տղայի մ’իսկ ներելի չէ, ուր կը մնա խմբագիր միաբանության մի» («Մասիս», 1874, № 1374)։

4. «Բազմավեպ» - Ազգային բանասիրական, գրական, գիտական ամսաթերթ. լույս Է տեսնում Վենետիկում. 1843 թվականից:


ԼԱ ՊԵԼ ԷԼԵՆ


Առաին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի դեկտեմբերի 24֊ին (№ 73):

1, «Լա պել էլեն» - «Գեղեցիկ Հեղինե». Օֆենբախի օպերետներից։ Հոդվածի շարունակության մեջ թվարկված բոլոր հերոսները «Գեղեցիկ Հեղինե» օպերետի Հերոսներն են:

2. Աշիլը՝ Աքիիեսն է։


ՀՄՈՒՏ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ...


Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի դեկտեմբերի 25-ին (№ 74):


1. Հ. Տատյանն Էր, որ «Թատրոնը» դադրեցնել տվեց իրեն քննադատելու առթիվ (տե՛ս «Վերադարձ»)։


ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ՎԻՃԱԿԱՀԱՆՈԻԹՅՈԻՆ


Առաջին անգամ լույu Է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի դեկտեմբերի 26-ին (№ 15):

1. Տե՛ս «Ֆրենկյանի վիճակահանությունը»։