Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/36

Այս էջը սրբագրված է

Օ՜ֆ, օ՜ֆ, սիրտս կը նեղանա կոր... բայց աu ի՞նչ Է... բյո՜ւֆ, բյո՜ւֆ՜ֆ, Սետայը Հաքըքաթ կը հոտի կոր Ժորժիկը, անիկա իր խռպոտ ձայնովը ականջնիս կը խլցներ, ասիկա քթերնիս ապականելով ճաշակնիս պիտի ավրե. և չենք կարծեր, որ Մետենիյյեթը ասանկ հոտերե ախորժի։ Կը ցավինք, որ իր հայրը, կամ պապը, որ տերտեր է եղեր, իր տղուն կամ թոռանը վրա քիչ մը չէ կարդացեր:

Մուշու Ժորժիկը կը լռե մեր գրածներուն, պատասխան չունի, ձուկի պես մունջ կեցեր Է, կարծես հարս մըն է նորապսակ, չգիտենք ի՞նչու կը լռե, բայց կը տեսնենք, որ Մյուրյուվվեթի դիմակին տակ ծածկված, Ժորժը Ժորժ Տերտերոֆ ըլլալե չի դադրիր և Մանզումեի հետ մեզի ալ Ժորժ Տերտերոֆ պիտի ընե։

Բայց վերջապե սա Ժորժիկը աղեկ մը չի ճանչցանք, գնաց. Մանզումե, թեև քանի մը անգամ բռեզանդե ըրավ մեզի, բայց երեսը չի ցուցուց, դիմակը վար չառավ. ի՞նչու արդյոք չի ճանչցուց բոլորովին, հոս բան մը կա. նայինք սա կետերեն բան մը կը հասկնա՛ս, ընթերցող....

Գիտեմ, որ կը հասկնաս... բայց Ժորժ Տանտենը նորեն միտքս ինկավ, Ճորճ Ձընցինթընըն ալ ետևեն կուգա կոր, և ես ալ խնդալս չեմ կրնար կոր բռնել.... Հա՜, հա՜, հա՜, հա՜, հա՜։

Ժորժ Տերտերո՜ֆ. հա՜, հա՜, հա՜, հա՜, հա՜....


ԾԱՆՈՒՑՄՈՒՆՔ

<1>

Թատրոնիս խմբագրատան պատերուն փակցնելու համար հարյուր օխա Մանզումե աճուրդի դրված ըլլալով՝ նույն ապրանքն ունեցողները մինչև հառաջիկա շաբաթ օրը լրագրույս գրասենյակը կը հրավիրվին:

Սկյուտարու օմնիպյուսներեն ոմանք փոշիի մեջ ճամբանին կորսնցնելու վտանգի մեջ ըլլալնուն՝ ձիերուն ճակատը մեյմեկ nւղեցույց դրվիլը հարմար դատված ըլլալով, աժան ուղեցույց ունեցողներուն օմնիպյուսի ընկերությանը դիմելնին կը ծանուցվի։