Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/363

Այս էջը սրբագրված է

ՄԵՐ ԲՈՂՈՔԸ


Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», Հ. Հ. Պարոնյան ստորագրությամբ, 1875 թվականի ապրիլի 3-ին (№ 123)։

1. Տե՛ս <Պատասխան Կրոնական ժողովո>, ծանոթ. № 1։

2. «Բարձրարժան սրբագնությունը» պատրիարք Ն. Վարժապետյանն էր՝ նախագահ Ագգային ժողովի։


ԱՍ ԱԼ ԱՂԵԿ․․․


Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թվականի ապրիլի 3֊ին (№ 123)։

1․ Հիմնվելով «Ազդ առ թատերասեր ընթերցողս» հայտարարության վրա, ենթադրում ենք, որ «Թատրոնի» օգնական խմբագիրը Գ. էճզաճյանն էր։

2. Տե՛ս «Օրթագեղի մեջ կատարված կրկնամուսնությունը» («Թատրոն», 1875, մարտի 29-ը № 121)։


ՔՅՈՍԵ ՔԵՀՅԱ


Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թվականի ապրիլի 5֊ին (№ 124)։

1. «Արիֆ» - «Արիֆին հիյլեսի». Տ. Չուխաճյանի օպերետներից։

2. «․․․Մաթպուաթի հաղորդել», այսինքն՝ մամուլին։


<ՄԱՍԻՍԻ ՇԱԲԱԹ ԱՎՈԻՐ ԹՎՈՎ․․․>


Առաաին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թվականի ապրիլի 9֊ին (№ 125)։

1. «Մասիսի» 1875 թվականի (№ 1667) մեջ տպագրված է Պարոնյանի հիշատակած հոդվածը՝ «Օրթագեղի մեջ կատարված կրկնամուսնության մը խնդիրը» վերնագրով։ Հոդվածը խմբագրության տված բացատրականն է ժամանակին աղմուկ հարուցած կրկնամուսնության մի դեպքի։ Ըստ «Մասիսի», պարզվում է, որ Ապայան Ղաղարոս անունով մեկը ներկայանում է Կրոնական ժողովին և խնդրում երկրորդ ամուսնության իրավունք, որովհետև 9 տարի առաջ իր կինը, ոմն Սարգսի հետ փախել էր Վան և արդեն մայր էր չորս զավակների։ Համաձայն ընդունված օրենքի, թույլատրվում է Ապայանին ամուսնանալու, պայմանով, որ Վանից ստացվեն համապատասխան տեղեկություններ կնոջ վիճակի մասին։ Ապայանը ժամանակից շուտ տեսած լինելով հարսանիքի պատրաստությունները, խախտում է պայմանը՝ առանց լրացուցիչ տեղեկությունների ստացման ամուսնանում է, որը Հաստատվում է եկեղեցական ընդունված ծեսերով։

2. Տե՛ս «Կրկնամուսնությունք», «Կրկնամուսնության օրենք», «Պատասխան Կրոնական Ժողովո» և «Օրթագեղի մեջ կատարված կրկնամուսնությունը»։


ԱՎԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ


Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թվականի ապրիլի 9-ին (№ 125):