Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/367

Այս էջը սրբագրված է

«Անցյալ օր, երբ Մասիսի արու էգ սպասավորուհին Սկյուտարի շոգենավը կը մտներ…» (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VII հտ., «Ապտակք», 1872 էջ 12)։

3․«Արիստարգոսն Մասիս…» - Տե՛ս «Մասիսին անկողմնակալությունը», ծանոթ. № 2։

4. Պարոնյանի վրդովմանքի և զայրույթի առիթը «Մասիսում» տպված «Պողոս վարդապետին դատը», վերնագրով հոդվածն է։ Հոդվածի սկզբում «Մասիսը» Հայտնում է իր չեզոք դիրքը. այն հարցին, թե Պողոս վարդապետը հանցավո՞ր է, թե անպարտ, «Մասիսը» պատասխանում է՝ «ըստ մեր կարծյաց ոչ մինն և ոչ մյուսը».

Պողոս վարդապետին գլխավոր ամբաստանողն էր հանգուցյալ Իգնատիոս արքեպիսկոպոսը։ Պատրիարքարան դրած իր նամակում նա հայտնել է, թե Պողոս վարդապետը մարդասպան է. նա ծեծելով մեռցրել է մի վարդապետի և մի քանի ջահանայի, կատարված ոճիրը հաստատում են երկու քահանաները։ Այս բոլորից հետո «Մասիսը» տաամսում է իր մեղադրանքի խոսքն ասելու, որովհետև Իգնատիոս արքեպիսկոպոսը կենդանի չէ, որ հաստատն իր մեղադրանքը, որով «Մասիսը» եզրակացնոմ է.

«Պողոս վարդապետ կասկածի ներքև է միշտ։ Այս է մեր կարծիքը, մեր համոզմունքը («Մասիս», 1875, № 1681)։


ԴԱՐՁՅԱԼ ԱԼՔԱԶԱՐ


Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թվականի մայիսի 17-ին (№ 139)։

1. Ալքազարը ազգապատկան կալվածք էր, որի շուրջ եղել են մեծ վեճեր (տե՛ս «Արևելյանան թատրոն», ծանոթ. № 2,3)։


ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

<1>


Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», Անաքարսիս, Թաղես, Դիոգենես ստորագրություններով, 1875 թվականի մայիսի 17-ին, 20-ին, 24-ին (№ 139,140,141):


«ԹԱՏՐՈՆԻ» ՈԻՂՂՅԱԼ ԱՂԵՐՍԱԳԻՐ ՄԸ


Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թվականի մայիսի 20-ին (№ 140):


ՄԱՀԱՑՈԻ ՄԵՂՔ Մ’ԱԼ


Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 18?5 թվականհ մայիսի 20ին (№ 140)։