Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/381

Այս էջը սրբագրված է

ՊԻՍՄԱՐՔ, Բիսմարկ Օտտո (1815—1898), գերմանական կայսրության առաջին կանցլեր։ ՊՈՂՈՍ, վարդապետ Մելիքյան. պարագլուխը Վանում սկդբնավորված և ծավալված Պողոսյան հակաժողովրդական շարժման։ ՊՈՒԱԼՈ, բոալո Դեպրեո (1636—1711), ֆրանսիացի բանաստեղծ և քննադատ, հեղինակը բանաստեղծության արվեստ» երկի։ ՈՇՏՈՒՆԻ, Գարեգին (1840—1879), հայտնի կատակերգակ դերասան։ ՌՈՒՍԻՆՅԱՆ, Նահապետ (1819—1879), հասարակական-մշակութային գործիչ, հեղինակ՝ «Կիլիկիա» հայտնի երգի։ ՍԱՆՃԱՔՃՅԱՆ Տիգրան (1845—1911), դերասան, թատերական գործիչ։ ՍԱՐԱՃ, Սարաճյան Թորոս, իրավաբան։ ՍՈՎՍՄՈՆ (X դ. մ. թ. ա.), հին Հրեաստանի թագավոր, հոչակված իր բարոյախոսական առակներով։ ՍՊԱՐԹԱԼՅԱՆ, Հովհաննես, իզմիրցի մեծահարուստ , որի ծախսերով իզմիրում կառուցվեց Մեսրոպյան արական վարժարանը։ Ծնվել Է 1831 թվականին։ ՍՎԱՃՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ (1831—1874), արևմտահայ դեմոկրատիայի կարկառուն դեմքերից, Պարոնյանի գաղափարական ուսուցիչը և խմբագիրը «Մեղու» երգիծական հանդեսի։ ՍՏԵՓԱՆ, ԱՍԼԱՆՅԱՆ (1822—1901), մշակութայինհասարակական գործիչ։ ՎԱՀՐԱՄ (1834 —1886), ծածկանունը հրապարակախոս, հասարակական գործիչ Գրիգոր Օտյանի։ ՎԱՍԱԿ, Սյունի, Հայաստանի մարզպան։ ՎԱՐԴՈՎՅԱՆ, Հակոբ (1835—1898), թատերական գորիչ, ռեժիսոր, ղեկավար Օսմանյան թատրոնի։ ՏԱՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ, Արթին փաշա (1830—1901), Օսմանյան կայսրության բարձրաստիճան պաշտոնյա, եղել Է ազգային ժողովի նախագահ և քաղաքական ժողովի առաջին ատենապետ։ ՓԱՓԱԶՅԱՆ, Խաչիկ (1845—1877), դրամատիկ դերասան: Խաղացել Է «Արևելյան թատրոնում», ինչպես և Ֆասուլաճյանի, Վարդովյանի խմբերում։ ՓԱՓԱԶՅՅԱՆ, Ստեփան (1839 —1888), հասարակական մշակութային գործիչ, լրագրող։ ՔԱՐԼՈՍ, Դոն Կարլոս կրտսեր (1848 —1909), իսպանական գահի հավակնորդ Կարլոս V անվամբ։ ՔՐԻՍՏՈՍԱՏՈՒՐ, ՂԱԶԱՐՈՍՅԱՆ (1811—1891), հասարակական գործիչ, ազգային ժողովի՜ անգամ։ ՕԼԵՆՏՈՐՖ, Օլենդորֆ, ֆրանսերեն լեզվի դասագրքերի հեղինակ։ ՖԱՍՈՒԼԱՃՅԱՆ, Թովմաս (1843—1901), դերասան, թատերական գործիչ։