Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/42

Այս էջը սրբագրված է

Մայիս 16 հինգշաբթի

Ծերենց Մասիսի մեջ կը շարունակե յուր Ներկայիս վրա խորհրդածությունքը: Պատմութեան դեպքեր հիշելով լրագրաց վրա քաղաքավարությամբ հայհոյություններ կը թափե։ Թրամվեյի և օմնիպյուս կառքերուն մեջ լսած խոսակցություններն տիեզերական պատմության կցելով ընդարձակ և նոր պատմություն մը կը հարինե ի պետս գրավաճառաց խանութներուն:


Մայիս 17 ուրբաթ

Ընդհանուր ժողովը նիստի տեղ հանգիստ ըրավ։

Մայիս 18 շաբաթ

Փունջ լրագիրն, որ անցյալ տարի Ալեաթճյան Գրիգորիս վարդապետին մատնիչ հայրենյաց, Հուդա, Վասակ անուններն տալեն ետքը նորին արժանապատվությունը իր վիճակեն (Երզնկայեն) միշտ հեռու բռնել կառաջարկեր Կրոնական ժողովին, այսօր նորին արժանապատվությանը համար հետևյալը գրեց։

«Երզնկացիք, եթե միանգամ աչքերնիդ դարձունեք մեր եկեղեցական դասուն վրա, պիտի տեսներ, թե ձեր առաջնորդն այն դասուն մեջ գտնված սակավաթիվ արժանավորաց մեկն է»։

Միսաքյան էֆենտին զղջաց «Գորտամկնամարտությունը» գրած ըլլալուն վրա։

Պեկյան էֆենտին ուխտ ըրավ մեյ մալ փաստաբանություն չընելու։


Մայիս 19 կիրակի

Ամեն թաղ յուր թաղականին ներկայանալով վարժարանի բարեկարգության պահանջեդ։

Թաղական խորհուրդները խոստացան թաղեցվոց խնդիրը կատարելու։

Բերայի սուրբ Երրորդության եկեղեցվո տոնի օրն ըլլալով՝ սրբազան Պատրիարք հայրը հոն հանդիսավոր պատարագ մատույց։

Նույն գիշերն Ադապյան վարժարանի այցելություն ըրավ։ Ինչո՞ւ։ Պատճառը ոչ ոք գիտե տակավին։