Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/47

Այս էջը հաստատված է

Հունիս 9 կիրակի

Ամեն թաղեցի յուր թաղականին ներկայացավ և թաղին դպրոցին բարեկարգություն խնդրեց։

Թաղական խորհուրդները խոսք տվին թաղեցվոց խնդիրքը կատարելու և թաղեցիք գոհ սրտիվ մեկնեցան։

Հունիս 10 երկուշաբթի

Հակահասունյանց Պատրիարքը տակավին ի շնորհավորություն չեկավ մեր Պատրիարքարանը։

Հունիս 11 երեքշաբթի

Բ․Դռնեն առաջին կարգի մեճիտիեի պատվանշանը ղրկվեցավ ամենապատիվ Պատրիարքին։

Պատրիարքարանն այսօր շնորհակալության նամակ մը ղրկեց հրեից խախամագլուխին, անոր տեղապահին կողմեն ընդունված շնորհավորության գրույն ի պատասխան։

Պատրիարքարանը լրագրաց մեջ պաշտոնական հայտարարություն մը հրատարակելով՝ լրագրաց ոմանց պարունակության պատասխանատվությունը իր վրայեն նետեց…

Հունիս 12 չորեքշաբթի

Հրաժարյալ և վախճանյալ երեսփոխաններու տեղ, որք թվով երեք են, ընտրություն եղավ. բայց քվեի բացարձակ առավելություն չգոյանալով համեմատական քվեարկության մնաց։

Հունիս 13 հինգշաբթի

Ամենապատիվ սրբազան Պատրիարքը վեհափառ սուլթանին գահակալության տարեդարձին առթիվ կայսերական պալատը գնաց։

Հունիս 14 ուրբաթ

Երեսփոխաններն ոմանք կարդալով սրբազան պատրիարքին հրավերը, որ կ’ըսեր «Կը հրավիրեմ զաղզային երեսփոխանս հրամայել ի նույն օր իրենց երեսփախանական պարտավորությունը կատարելու համար», Ընդհանուր ժողով եկան և իրենց պարտավորությունը կատարեցին, իրարու հայհոյեցին։