Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/48

Այս էջը սրբագրված է

Ատյանը, որ ըստ սովորության (հրավիրագրին) ժամը Շ-ին պիտի բացվեր և 10-ին գոցվեր, չբացվեցավ որ գոցվեր։


Հունիս 15 շաբաթ

Անձրև գալուն պատճառով գործ մը չտեսնվեցավ։


Հունիս 16 կիրակի

Ամեն թաղեցի յուր թաղականին ներկայացավ և թաղին դպրոցին բարեկարգությունը խնդրեց։

Թաղական խորհուրդները խոսք տվին թաղեցոց խնդիրքը կատարելու և թաղեցիք գոհ սրտիվ մեկնեցան։


Հունիս 17 երկուշաբթի

Մշո սուրբ Կարապետ վանուց նորընտիր վանահայր գերապատիվ Մամբրե եպիսկոպոս, որ կը պնդեր, թե իր վրա գրված գրություն մը բոլոր կրոնականաց ալ կը վերաբերի, հետևապես նորին սրբազանությունը հիվանդ ըլլալուն պես բոլոր կրոնականները հիվանդ եղած կըլլան, իր պաշտոնատեղին ուղևորեցավ։

Աղոթենք, որ չհիվանդանա։


Հունիս 18 երեքշաբթի

Տաք ըլլալուն պատճառով գործ մը չեղավ։


Հունիս 19 չորեքշաբթի

Եկեղեցական երեսփոխանաց ընտրություն ըլլալով երեսփոխան ընտրվեցան։

Արժանապատիվ Խորեն վարդապետ Կիրոյան,

Կարապետ վարդապետ Սերոբյան։

Սուքիաս քահանա Մայր եկեղեցվո։


Հունիս 20 հինգշաբթի

Գաղղիո դեսպանը ամենապատիվ սրբազան Պատրիարքին շնորհավորի եկավ ի Պատրիարքարան։