Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/49

Այս էջը սրբագրված է

Հունիս 21 ուրբաթ

Ընդհանուր ժողով գումարեցավ ի Ղալաթիա և դիվանի անդամոց ընտրություն եղավ եկեղեցվույն բակը։

Ընդհանուր ժողովն այս ընտրությունն ընդունեց ընտրյալներեն մեկան տեղ ուրիշ մը ընտրելով։


Հունիս 22 շաբաթ

Պարոն Սարաճ պարոն Չերազի դեմ նամակ մը կը հրատարակե Հայրենիքի մեջ և արտոնություն կը խնդրե պարոն Յերազեն, որ զինքն իրեն բարեկամ կոչե։


Հունիսի 23 կիրակի

Երեսփոխանության երկու կուսակցութենեն տասնի չափ երեսփոխանը Պատրիարքարանին հրամա՛նին վրա Պատրիարքարան գացին իրարու հետ հաշտվեցան, և ի նշան հաշտության հոն կերակուր կերան և գինի խմեցին։

Ո՞ւր կը թե գինին վրա չերթար։


Հունիս 24 երկուշաբթի

Կիրակի գիշերները շատ նստվելուն պատճառով սովորություն եղած է, որ երկուշաբթի օրերը մյուս օրերուն պես գործ չտեսնվի.


Հունիս 25 երեքշաբթի

Գինին վրա գնաց։

Օրագիր հոդված մը հրատարակելով կըսե։

Ձախակողմյանք առաջինեն ավելի միանալու են և բնավ անպատրաստի գտնվելու չեն և այլն, և այլն, և այլն։

Թատրոնին կարծիքը մարգարեության կերպարանափոխվեցավ։