Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/53

Այս էջը սրբագրված է

Հուլիս 16 երեքշաբթի

Հասարակության մեջ զրույց պտըտվեցավ, թե սրբազան Պատրիարքն աչառություն կընե և ձախակողմյան անվանյալ խումբին ետևեն կերթա։

Թատրոնը դիտողություն ըրավ, թե «Քաջ հովիվ մը պետք չէ որ երեսունինն ոչխարը թողու և մեկ մոլորյալին ետևեն երթա։


Հուլիս 17 չորեքշաբթի

Մեծապատիվ Ավետիս աղան սրբագրությունը չլմնցուց տակավին։


Հուլիս 18 հինգշաբթի

Երոնական ժողովն այսօր առաջին նիստն ըրավ։ Երկու պաշտոնական ծանուցում հրատարակել տվավ որպեսզի նիստ ըրած ըլլալը ամեն մարդ իմանա։


Հալիս 19 ուրբաթ

Հանգիստ երեսփոխանության։


Հուլիս 20 շաբաթ

Բան մը չեղավ։


Հուլիս 21 կիրակի

Շարուն ակություն պարգևաբաշխությանց։

Մնացածը գալ կիրակի


Հուլիս 22 երկուշաբթի

Զրույց պարտեցավ, որ հրաշագործ Մկրտիչ եպիսկոպոս Մշո վիճակին մեջ աշխարհական չէ թողուցեր քահանա ձեռնադրեր է։