Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/55

Այս էջը սրբագրված է

Հուլիս 30 երեքշաբթի

Ոչնչությո՜ւն, ոչնչությո՜ւն, ոչնչությո՜ւն։


Հուլիս 31 չորեքշաբթի

Մեծապատիվ Ավետիս աղան գրագիր մը բռնեց, որ նամակը սրբագրե ու հրատարակել տա։


Օգոստոս 1 հինգշաբթին

Մեծապատիվ Խաչատուր Էֆենտի Միսաթյան կը պատրաստվի հոդված մը հրատարակել։ Այս հոդվածին վերնագիրը պիտի ըլլա Գորտամկնամարտություն. այս վերնագրին վերնագիրն ալ պիտի ըլլա Նշանք ժամանակի։

Գրագետք ոմանք Միսաքյան Էֆենտիին հոդվածներուն համար սպանիացի են կըսեն, որովհետև, կըսեն, սպանիացոց պես երկու երեք անուն կ՝ունենան կոր։

Գրագիտաց այս դիտողությունը Թատրոնի կողմեն դիտողության առնվելով որոշվեցավ, որ ասկից ետքը այդ հոդվածներուն տոն պատվանունն ալ տրվի, հետևապես, Միսաքյան էֆենտիի գրելիք հոդվածին անունն է տոն գորտամկնամարտություն.

Այս տոն գորտամկնամարտության մեջ Միսաքյան էֆենտին պարոն Չերազի Քերականության դեմ պիտի գրե եղեր Պետրոս առաքյալեն փաստեր բերելով, ինչպես որ բերավ կենդանիին խընդրույն մեջ։

Այս տոն գորտամկնամարտությունր, տոն Քարլոսի պես յուր տարապարհակ չվույն առաջին հանգույցը պիտի ընե տոնա Փունջին մեջ...։


Օգոստոս 2 ուրբաթ

Օրթագեղի սուրբ Թարգմանչաց վարժարանին բացվելուն համար ամեն պատրաստություններն եղած են։ Գեղին թատրոնին վարագույրները պարոն Մաղաքյանին ձեռքեն առնվելուն պես վարժարանը պիտի բացվի։