Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/58

Այս էջը սրբագրված է

վերոհիշյալ տեղերը։ Վիճակահանությունը պիտի կատարվի հառաջիկա հունիս 5-ին, կիրակի օրը, և ժամն ու տեղը պիտի ծանուցվի։


ՆՈՐ ԲԱԲԵԼՈՆԻՆ ԱՇՏԱՐԱԿԸ

Բաբելոնի աշտարակաշինությունն ալ նորեն սկսելու վրա Է մոտերս։

Ամեն մարդ մեյմեկ լեզվով կը խոսի, մեյմեկ լեզվով կը գրե, ամեն մարդ մեյմեկ լեզու կառաջարկե, ամեն դասատու մեյմեկ լեզվով դաս կուտա, վերջապես ամեն մարդու գլխուն վրա մեյմեկ լեզու կա.․․

Ըաբելոնի խառնակություն...

Այս լեզուներուն որո՞վը խոսինք, որո՞վ գրենք, որո՞վ հասկնանք, Բաբելոնի խառնակություն..․

Մեր Ուսումնական խորհուրդը հիմա արթուն ըլլար նե կելլար տնօրենություն մը կըներ, և վերնատան մեջ եղած հրաշքին պես բան մը ըլլալով, ամեն մարդ մեկ լեզվով խոսելու, մեկ լեզվով դրելու և մեկ լեզվով հասկնալու կսկսեր։

Վարժապետական ժողովն ալ ողջ չէ՞ որ..․ ո՞ղջ ըլլար նե ինչ պիտի ըներ․․․ այս ժողովը վիճաբանաթյան ժողով է, տնօրենության չի խառնվիր։

Հապա Բաբելոնին աշտարակը ո՞վ պիտի կրնա շինել, — Ֆրենկյան էֆենտին։

Այս խառնակության մեջեն ելնելու հա՛մար հույսերնիս Ֆրենկյան էֆենտիին վրա դրած ենք։ Եթե նորին վիճակահանությունը բարեհաճի խոսված, դրված, առաջարկված, առաջարկվելիք զանազան լեզուները վիճակահանության դնել և անոնցմե միայն մեկուն շահել տալով, անիկա ազզային լեզու ընել, մեծ ծառայություն մատուցած կըլլա ընդհանուր ազգին։ Ասկե ուրիշ կտրուկ ճամբա չի կրնար առաջարկել Թատրոը:

Չի շահողներուն ձեռբն ալ մեյ մեկ նոր Քերականությրուն տալու է, որ սիրտերնին չի կոտրի։

Մնամ հարդանոք

ՀՈԻՇԱՐԱՐ