Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/59

Այս էջը սրբագրված է

ԱՊԱԳԱ ՀՈԴՎԱԾ ՄԸ

Մեծ պահոց օրերն ալ նորեն ետ պիտի դառնան այս շարթու։

Կը հավաստեն մեզ, թե Մանզումե մոտ օրերս կարճ հոդված մը հրատարակել պիտի սկսի, որն որ էն քիչը վեց ամիս պիտի տևե:

Այս հոդվտծը «Մեքթեպլերիմիզտեն նե՞ խայըր կեռրտյուք», վերնագրին տակ պիտի հրատարակվի կըսեն։

Ասով Փանոսյան հաստատել պիտի ջանա եղեր, որ եթե ազդգը կուզե Թագատտյում ընել... ուլում ֆունունին մեջ, պետք է մեր դպրոցներուն տնօրինությունը օտարին (ֆուրունճիի՞ն) հանձնե, ասով և ասոր նման խել մը շաղակրատություններով Ռուսիո կառավարության ձեռք առած միջոցները կերպով մը արդարացնելու պիտի ելնե եղեր։

Մենք և մեզ հետ շատեր ատենե մը ի վեր կսպասեինք ասանկ հոդվածի մը, բայց քոնսերին վերջը պիտի գա եղեր, ի՞նչ ընենք, մենք ալ քիչ մը ետքը կը տեսնվինք։

Ագապյան վարժարանը չեղած, Փանոսյանին նկատմամբ ասանկ բան մը ըսված ատեն հավտացող չէր գտնվեր, բայց հիմա չի հավատացողը թող ձեռքր վեր վերցնե...։


ՄԻՆԱՍ ՉԵՐԱՅ. «ԳՐԱԿԱՆ ՓՈՐՁԵՐ»

Մինաս Չերազ կֆենտիի Գրական փորձերի վրա մեր դիտողություններն անելի համար և նորա լեզվի վրա մեր ընթերցողների մի ճաշակ— և ոչ երկու— տալի համար որոշեցինք նորա նոր լեզվին կանոններուն հնազանդիլ։

Իր նորատի հասակին մեջ մուսայից արհեստին հետամուտ մեր մերթ փափուկ և մերթ վառվոուն բանահյուսին մատերի վրա նոր գովեստներ կարդալը ավելորդ կը համարինք, ինչու որ նոնք՝ մի քանի երևելի անձանց կողմանե գովեստներով ծանրաբեռնյալ են։

Մ. Չերազ էֆենտին այս Գրական փորձերի մեջ ուզեր է տալ մի ուղղություն մեր աշխարհաբար լեզվին, բոլոր հոլովումները մի հոլովումի, բոլոր խոնարհումները մի խոնարհումի վերածեր՝ և ազգային լեզվին մի ուղղություն տալի համար քերականության բոլոր տուները կործաներ և մի ուղիղ փողոց շիներ է, ինպես որ արոծ է Րումելիի երկաթուղվույն արտոնասեր պարոն Հիրչ Uա-