Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/60

Այս էջը սրբագրված է

մաթիո և Քումքաբուի մեջ. և հիմա հասարակությունը կը հարցունե թե' ինչպես է այդ փողոցը, մինչդեռ մյուս կողմեն ալ Ռուսինյան էֆենտին յուր շինած փողոցը ցցունելով կ'ըսե. իմին փողոցս ավելի աղեկ է, իմին փողոցես քալեցեք։

Այս փողոցներեն սա ճշմւսրտությունը կ'ելլե, որ անհնար է մեր լեզվին մի ուղղություն տալ առանց անոր բոլոր շենքերը կործանելի, հետևապես այս փողոցին մեկ ծայրեն ուղղությունը մտնելի պես մյուս ծայրեն ալ ճշմարտությունը կ'ելնե կոր, ճշմարտությունը մտնելի պես ուղղությունը կը փախչի կոր։

Այս նոր լեզվի կանոնները տակավին սերտսւծ չլինելով՝ :Ետեվապես այս լեզվով գրելը մեզի դժվար գալով' առայժմ կը վերջացունենք մեր հոդվածը հրավիրելով մեր ընթերցասեր ազգայինները, նամանավանդ երիտասարգությունը ընթեռնուլ այս գիրքը, որ կը պարունակե ընտիր տաղեր, ճառեր, առածներ և այլն և որ մեծ պատիվ կը բերե թե նորա հեղինակին և թե Շահ֊Նուպարյան վարժարանին։

ԳԱՏԸ ԳԵՂԻ ԳԵՏՆԱՇԱՐԺԸ

- Բարեկա՛մ, քանի մը շաբթվան համար գիս տուներնիդ հյուր կ'ընդունիք։

- Հրամեցե՛ք, տունը ձերն է. բայց ի՞նչ կա։

- Սա հրեային մեր գեղին համար ըսածը չլսեցի՞ր։

- Ի՞նչ է ըսեր։

- Բարով խերով չըսեր, Գատը գյուղը մայիս քսանութնին գետնին տակը պիտի անցնի, ըսեր է։

- Անանկ է նե շոգենավներուն ձեռքերն պիտի խալսիք:

- Կատակը ձգե հիմա։

- Դուք ալ հավատացի՞ք։

- Ինչպե՞ս չհավատամ, գեղին մեջ հիմակվնե ծծումբի հոտ ելավ։

- Ասիկա ձեր կասկածեն հառաջ կուգա։

Ամենևին, տուները սկսան կամաց կամաց շարժիր Ըսենք թե' ես կասկածոտ եմ և ինձի անանկ կուգա կոր, գեղին բոլոր բնակիչներն ալ կասկածոտ չեն ա՛ , ամենն ալ տաներնին կը պարպեն կ'երթան կոր։

- Անանկ է նե աժան գնով կրնամ հոն տուն մը վարձել:

- Չե՞ք վախնար։