Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/61

Այս էջը սրբագրված է

- Ինչե՞ն պիտի վախնամ, հրեայն Գատը գեղը գետնին տակը պիտի անցնի ըսեր Է, տուներուն համար բան մը չէ ըսեր յա։

- Հիմա կատակի կա՞րգն Է, Աստվածդ սիրես:

- Դուք ալ ինչո՞ւ անանկ բաներու կը հավտաք, անցյալներն ալ գիսավոր մը պիտի գա ու պոչովը աշխարհս պիտի կործանե ըսին, եկու տես որ, ո՛չ եկավ, ո՛չ ալ երևեցավ։

Ի՞նչպես չեկավ, եկավ, բայց ճամբա ելնել ուզած ժւսմանակը պոչեն ուժով քաշեցին, որ չերթա, ան ալ պիտի երթամ ըսելով քալել սկսելուն պես պոչը բրթավ և առանց պոչի եկավ։

- Ըսել Է որ, դուք հրեային խոսքին հավտացիք։

- Այո', այս երկրաշարժը այն գեղերուն մեջ պիտի պատահի եղեր, որոնց անունը Գ. գիրով կ՝սկսին։

- Անանկ Է նե ապուշի պես ի՞նչ կեցեր եք, գեղին անունը չփոխե՞ք։

- Առաջուց փոխելու էինք։

- Հիմա հավտացե՞ր եք դուք, որ մայիս քսանութին Գատը գեղը գետնին տակը պիտի անցնի։

- Այո։

- Անանկ է նե գետնին տակը անցնելիք որչափ բաներ կան նե ամենն ալ մայիս քսանութնին Գատը գեղ լեցնելու է։

- Նախ իմ սպասավորս, որ բնավ չաշխատիք:

- Հապա իմի՞նս։

- Հապա սա հրեան։

- Հապա սա գարշահոտ փողոցները։

- Հապա սա քուբեներր։

- Հապա առանց վկայադրի բժիշկները։

Կը հրավիրենք մեր ընթերցողները մեղի իմացունել մտքերնին ինկած գետնին տակը անցնելիք բաները, որպեսզի ցանկ մը շինելով ամենն ալ կարդավ Գատը գեղ ղրկենք։

ՏՈՆ ՔԱՐԼՈՍԻՆ ՃԱՌԸ

Տոն Քարլոսին այս անգամ իր զորքերուն խոսած ճաոր մայրաքաղաքիս օտար լրագիրներեն ոմանք հրատարակած ըլլալով մենք ևս հիշյալ ճառը համառոտելով մեր ընթերցողներուն կը հաղորդենք։

Ահավասիկ հիշյալ ճառին իմաստը.

«Զորակա՛նք.