Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/62

Այս էջը սրբագրված է

Կը հիշեք անշուշտ, որ շաբաթը անդամ մը ձեզի ճառ խոսելով՝ պատերազմի դաշտին Վրա ցույց տված քաջություններնիդ կը գովեի և շնորհակալություններս կը հայտնեի։ Ահա այս անգամ ալ' առանց իրարմե ղատվելու պատերազմի դաշտեն քաջությամբ փախչելնուդ վրա ճառ. մը պիտի խոսիմ:

«Զորականք, երեկ իմ առջևես անցած ատեննիդ ձեր վրա այնպիսի քաջություն մը տեսա, որ զմայլեցա մնացի, թշնամին փախուցած ատեննիդ այնչափ քաջություն ցույց չտվիք, որչափ որ հաղթված ատեննիդ։

Ապրիք, զորականք, որչափ որ հաղթվիք՝ այնչափ բտջություննիդ կա՛վելանա կրւր։ Աստուծով ասկից ետքը ամեն պատերազմներու մեջ կը հաղթվիք և քաջություննիդ ալ ավելի կը բազմապատկի։

Թշնամիք՝ մեր ձեռքը եղած դիրքերուն վատությամբ տիրեցին, երկու աչքերնին կոլրնա… ասոնք ոչ մարդկություն ունին և ս՝ալ խիղճ… անկիրթ մարգեր… ասոնք մեր ձախ թևեն «Կեցցե տոն Քարլոս» պոռալով և ճերմակ թաշկինակներով ինքզինքնին մեզի բարեկամ կեղծելով` քուվերնուս մոտենալնուն պես «Կեցցե հասարակապետություն» պոռալով սկսան կրակ թափել մեր վրա: Այս վատռւթյան փոխարեն դուք ալ փախչելով փախաք, իսկ ես վախես հարբուխ եղա։ Ապրի՞ք, զորականք, այս անգամվան փախուստին մեջ ցույց տված քաջություննիդ պատմության մեջ նշանավոր Էջ մը պիտի գրավե։ Մինչև հիմա այնչափ պատերազմներու մեջ հետերնիդ գտնվւսծ եմ հարյուր մղոն հեռավորությամբ, բայց ասանկ քաջություն մը տեսած չունեի։ Թշնամին կայծակի արագուությամբ ձեզի կը հալածեր և դուք ալ հողմի պես անոր առջևեն կը փախչեիք կոր։ Այս փախուստին մեջ ցույց տված միաբանությաննիդ ալ ոչ նվաղ գովեստիդ արժանի Է, իրարու ձեռքեն բռնա փախչելնիդ թշնամին անգամ հիացուր, միությունը ուրիշ բան Է.. թշնամին իր խելքովր այնպես կը կարծեր, որ ինք ձեր վրա պիտի հարձակի և դուք ալ ապուշի պես պիտի կայնիք անոր երեսը պիտի նայիք…։ Բայց դուք խելացի բրթար ու իրենց կարծիքն գրեցիր… Ապրի՛ք:

«Քաջե՞ր,

«Իմ ետևես եկեք ու մի վհատիք. հիմա Պիլպաո պիտի մտնանք, և որչափ որ հեղափոխական գտնենք, անոնցմե հաղթվելով մեր փախստյան դրոշակը մինչև երկինք պիտի բարձրացնենք, մանավանգ, թե որ սա հարբուխս անցնի նե (կր փռնգա զոըքերը կր վախնան), ք)2