Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/69

Այս էջը սրբագրված է

ԲՐՈԹՈՆ ԷՍԻ ԷԼԱ ԷՄԵՆԱ

Թեպետև հունարեն աղեկ մը չենք հասկնար, բայց սա աղեկությունը ունինք, որ նեղը մնանք նե կրնանք միտքերնիս հասկցնել։

Այս ունեցած աղեկությանս վրա հենլով, կրնամ հաստատապես ըսել, թե այսպես զրուցած պիտի ըլլա հունաց Պատրիարքը - «Բրոթոն էսի էլա էմենա».

Այսինքն՝ առաջ դուն եկուր ինձի։

Բայց ինչո՞ւ համար բրոթոն էսի էլա էմենա, այսինքն թե՝ ինչո՞ւ համար առաջ ես պիտի գամ եղեր, պատասախաներ է մեր Պատրիարքն ալ։

Ահա հիմա խնդիրը մթաբանվեցավ. քիչ մը լուսաբանենք։

Հունաց Պատրիարքարանը կը փափագի բարեկամություն հաստատել մեր Պատրիարքարանի հետ, ինչպես որ կը տեսնվի հաստատվելիք բարեկամությունը Պատրիարքարաններու մեջ պիտի հաստատվի և ոչ թե Պատրիարքներու մեջ և այս հաստատվելիք բարեկամության համար պայմանագրություն մը կառաջարկե։

Այս պայմանագրությունը ինչպես հայերենին, նույնպես ալ հունարենին մեջ բառե կը բաղկանա, որ է.

Առաջ դուն եկուր ինձի։

Բրոթոն էսի էլա էմենա։

Պզտըտիկ պայմանագրություն մը երկու Պատրիարքարանաց մեջ հաստատվելիք բարեկամության. եկուր տես, որ այս պզտըտիկ պայմանագրությունը բարեկամության հաստատվելուն չնպաստելեն զատ վնաս ալ տվավ։

Առաջ դուն եկո՛ւր ինձի, որ էս ալ վերջեն քեզի գամ, կամ քեզի հարյուր ղուրուշ կուտամ, բայց հարյուր ղուրուշ նախ դուն տո՛ւր ինձի...

Բրոթոն էսի էլա էմենա։

Բարեկամության մեջ ասանկ բան եր կը փնտրվի՞ ընթերցող, շիտակ զրուցե, ես իմ բարեկամներուս տունը երթալու համար երբեք չեմ սպասած, որ նախ անոնք գան ինձի, որ փողոցի մեջ որ բարեկամի մը տուն կը գտնեմ նե դուռը կը զարնեմ, ներս կը մտնեմ, և մեկը ըսած չէ ինձի, որ ինչո՞ւ համար ես քեզի չեկած, դուն ինձի եկար։

Մեր բարեկամությունը ասանկ է, ո՛վ սրբազան Պատրիարք հունացք բարեկամության մեջ «առաջ մենք ենք գացեր, դուք եք