Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/70

Այս էջը սրբագրված է

եկեր»ները մեր առջև նշանակություն չունին։ Եվ կարծեմ ձեր առջև ալ նշանակություն չունին, որովհետև բավական հույն բարեկամներ ունիմ, որոնց տունը տարին անգամ մր կ՚երթամ, մինչդեռ անոնք տարին հարյուր անգամ կուգան ինձի։

Ըսել է որ այս պայմանագրությունը բարեկամության համար առաջարկված չէ, որովհետև մեր սրբազան Պատրիարքը չէ հաՎաներ ստորագրել այն բրոթո էսի էլա էմենան և արդարև, բրոթո էսի էլա էմենական պայմանագրություն մր չկրնար ստորագրվիլ: