Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/72

Այս էջը սրբագրված է

զովո տրվելու համար այս խնդրույն նկատմամբ հանրագրություն մը ստորագրելու վրա է եղեր։ Ստորագրությունները լմննալուն պես թուղթը պիտի տրվի եղեր։

Տա՜ր Աստված որ սա ստորագրությանդ շուտ լմննալուն ալ արգելք մը չելներ։

Մինչև որ այս ստորագրությունները լմննան թո՛ղ վեհափառ Կաթողիկոսը շարունակե յուր «ո՞չ կարեմք»ը և քիչ մը բարձր ձայնով թո՛ղ արտասանե, բայց զգուշանա, որ այդ խոսքը արտասանած ժամանակը մեր երեսը չնայի, ետքեն մենք ալ իր երեսը չենք նայիր․․․


ՀԻՎԱՆԴԻՆ ՊԱՊՈԻԹՅՈԻՆԸ

Լրագրի մը մեջ հետևյալ հեռագրալուրը կարդացի։

«Պապը հիվանդ է, բժիշկները անհանգիստ են»։

Ահավասիկ հիվանդ ըլլալ ուղողներու դյուրություն մալ։

Մեր քաղաքին սովորությունն է, որ հիվանդ եղողը անհանգիստ կըլլաք մինչդեռ Հռովմի մեջ մեկը հիվանդանա նե՝ բժիշկները անհանգիստ կըլլան եղեր ... ինչ աղեկ սովորություն... ասկից վերջ, մարդս Հռովմ երթալու և հոն հիվանդանալու է։

— Բայց Թատրոն, սա կուզեմ իմանալ, որ պապը անհանգիստ չէ նե՝ ինչե՞ն իմացած է հիվանդ ըլլալը․․․

— Բժշկաց անհանգստութենեն։

Պապը հիվանդ է, բժիշկները անհանգիստ են։

Պարզենք։

Պապին լուծողական դեղ մը տրվեցավ, բոլոր բժիշկները որովայնալուծութենե բռնվեցան։

Ո՞չ պապը հիվանդ է և ո՞չ ալ բժիշկները անհանգիստ. շիտակը կուզես նե՝ Օրագրո թարգմանիչը այս օրերս քիչ մը Հիվանդ է և ընթերցողներն անհանգիստ։


ԿՆԻԿՆԵՐԵ ՔԱՂՎԱԾ ԳՈԻՇԱԿՈԻԹՅՈԻՆՔ

Աջ աչքդ խաղաց նե՝ դժբախտութեան նշան է։

Սիրտդ խաղաց նե՝ տասներեք թիվ շոգենավ մտնալու նշան է։

Աջ ափդ կեռա նե՝ պարտատեր մը պիտի գա ու ստակ պիտի ուզե։

Կոնակդ կեռա նե՝ թրամվեյի վերի հարկը նստելով ոջլոտած ըլլալու նշան է։