Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/73

Այս էջը սրբագրված է

Աչքդ պաղի նե` հյուր ընդունելու նշան է։

Ձեռքերդ ու աչքերդ պաղին նե` մեռնելու նշան է։

Նստած տեղդ աչքերդ գոցվին նե` վրադ թուլություն եկած ըլլալու նշան է։

Քալած ժամանակդ քնանաս նե` տեղական փոստային ցրվիչ ըլլալու նշան է։

Ըղունգիդ վրա ճերմակ նշան ըլլա նե` նոր հագուստ հագնելու, նշան է։

Երեսիդ վրա ճերմակ ըլլա նե` բուտրա քսած ըլլալու նշան է։

Ոտքերդ թմրին նե` մինչև իրիկուն նստող հյուր մը ընդունելու նշան է։

Կնկան մը ականջը խոսի նե` մեկը զինք կը բամբասե կոր։

Լեզուն խոսի նե` ան մեկը կը բամբասե:


ԾԱՆՈԻՑՄՈԻՆՔ

<2>

Տիկին մը սպասավոր մը կը փնտրե, որ տեղ մը պարտելու, գացած ժամանակը խըչլըխը առնե ու ետևեն գա։

Թրամվեյի ձիերը առանց գարիի ապրեցնելու կարող մեկը կը փնտրվի։

Ղալաթիո ճաշարաններուն մեկուն համար խոհարար մը կը ենտրվի, որ կարող ըլլա բիլաֆը ջուրով եփել առանց համը կորսրնցնելու։

Վաճառականին մեկր հաշվագետ մը կը փնտրե, որ կարող ըլլա սնտուկին բացը կրկնատումարի կանոնով գոցել:

Այս պաշտոնները հանձն առնել ուզողները լրագրույս խմբագրատունը դիմելու են մեր հոն շեղած ժամանակը։


ԱՌ «ԹԱՏԵՐԱՍԵՐ» ԸՆԹԵՐՑՈՂՍ

Շատ անգամ լրագրաց սղությանը վրա դիտողություններ ընելով կըսենք, թե լրագիըները սուղ են։

Ձեր այս դիտողության իրավացի ըլլալուն ես ալ համոզվեցա, որովհետև անցյալները քարուկիր տուն մը առ՛նել ուզեցի, բայց սուղ ըլլալուն համար շիտակը չառի: Տուներուն այդ բարձր գիները նզովելով անիծեցի, անիծելով առի քալեցի։