Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/76

Այս էջը սրբագրված է

Եթե Ծերենցին հարցունենք՝ այո՛ պիտի պատասխանե անիկա. եթե ճշմարտության հարցունենք՝ ո՜չ պիտի ըսե և մենք ճշմարտության վրա ավելի համարում ունենալով, քան թե Ծերենցի վրա, պիտի ստիպվինք ըսել, թե Ծերենցր կը ստե։

Ծերենցը կրնա ամենայն ազատությամբ Հասունին դեմ գրել, բայց չկրնար և ոչ մեկ ազատությամբ ըսել, թե այդ գրությանները ազգային միության նպատակն ունին։

Եթե Ծերենցը ազգային միության նպատակն ուներ՝ ինչո՞ւ համար պարոն Թղլյան հայության դառնալուն պես Մասիսին մեջ գրեց, թե դասալիք զինվոր մէ այն, որ իր ընկերը կը թողու և հայ կըլլա։

Եթե Ծերենցր իրոք միության փափագող էր ինչո՞ւ համար չուրախացավ պարոն Թղլյանին այս դարձին վրա և զայն դասալիք անվանեց։

Ըստ Ծերենցի, երկու երեք հարյուր հոգի են եղեր այս ծերենցյանները, որոնց հայության դառնալը կուզեն եղեր հասունյանք, որպեսզի մյուսներն ալ չհամոզեն։

Լա՛վ, բայց պարոն Թղլյանը յուր հայտարարությանը մեջ հակահասունյաններն ալ հակասական կանվաներ, հասունյաններն ալ, հետևապես ո՛չ ծերենցյան և ո՛չ ալ հակածերենցյան չըլլալը խոստովանած ըլլալով, յուր դարձը պետք էր ուրախության պատճառեր Ծերենցին. ընդհակառակն, տխրություն պատճառեց։ Ինչո՞ւ այս տխրությունը։ Պարոն Թղլյանը այն ատեն դասալիք պիտի ըլլար ըստ Ծերենցի, երբ հակահասունյան ըլլար, ինչո՞ւ, ուրեմն, չուրախացավ Ծերենց, երբ տեսավ, որ չէզոք մը մեծ պահքին առաջին օրը կաթոլիկութենե կը հրաժարի և հայության կը դառնա։

Ըստ մեզ և ըստ ողջամիտ հայոց, Հ. Թղլյանր ո՛չ թե դասալիք մէ այլ քաջ զինվոր մէ։ Պարոն Թղլյանի այս գործը Ծերենցին բոլոր դրություններեն ավելի ազդեցություն ըրավ։ Ծերենցը մինչև հիմա հոդվածագիր մը եղավ։ Թղլյանը օրվան մը մեջ հայ եղավ։

Պատերազմի մեջ մեկ քաջություն գործող զորականը հարյուր քաջության վեպ պատմող զորականեն երկու հարյուր անգամ վերադասելի է։

Սպասեցե՛ք, մեկտեղ հայ ըլլա՜նք...։

Կրոնի մասին անտարբեր եղող մեկը կրնա ասանկ խոսք մը ըսել։ Այն մարդը, որ համոզված է, թե արքայության բանալիները պապին քովը չեն, այն մարդը, որ համոզված է, թե հայ ըլլա-