Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/8

Այս էջը սրբագրված է

աղեկ հագված կըլլամ երբ բան մալ չհագնիմ։

Օրագիր. (Ինքնիրեն) Աս ո՞վ է։

Մոլություն. Օրիորդ, դուք խոսելու չըլլաք նե շատ աղեկ կընեք, դուք անծանոթ եք մեզի, ոչ ոք կը ճանչնա զձեզ, ոչ ոք կընդունի ձեր խոսքը։

Օրագիր. Ես ալ չեմ ընդունիր, և մինչև հիմա ալ չընդունելուս պատճառը սա է որ խմբագրական օրինաց համեմատ մեր չճանչցած անձանց գրությունն երբ չենք ընդունիր։

Արդարություն. Ինչ որ ալ ըլլա՝ պետք է խոսիմ... լավ է խոսելով մեռնիլ քան թե առանց խոսելու ապրիլ։

Մոլություն. Եվ ի՞նչ բանի վրա պիտի խոսիք:

Արդարություն. Խոսելու համար բա՞ն կը պակսի, օրինակի համար, Օրագրո թիվերուն իրարու հետ մենամարտիլը, կատակերգություն մեկ արարքով. Աջակողմյանց ու ձախակողմյանց պատերազմը, ողբերգություն չորս արարքով, գրաբարի խնդրույն ծագիլը¹¹ ու չվերջանալը, երգախառն կատակերգություն մեկ արարքով, մարդուն կենդանիի փոխակերպիլը¹² եղերերգություն հինգ արարքով, կանանց պճնասիրությունը և այլն, և այլն, և այլն։

Հայրենիք. Իմ բաժանորդներուս բաժանորդագին չվճարելն ալ կրնար մեկ արարքով բան մը ընել։

Փունջ․ Սա Մասիսին վրայոք ալ պզտիկ ողբերգություն մը չե՞ս կրնար դրել։

Արդարություն. Այո՛, այո՛, որոշեցի թատրոն մը բանալ և բոլոր ծաղրելի դեպքերը հոն ներկայացունել։

Մոլություն. Ե՞րբ պիտի բանաք այդ թատրոնը:

Արդարություն. Այսօր։

Մոլություն. Ե՞րբ պիտի գոցեք։

Արդարություն․ ․․․․․․․

Մոլություն. Դերասաններ պատրաստե՞ր եք։

Արդարություն. Այո՛, Արևելյան Մամուլին դյուցազնի դեր, Մասիսին ազնվական հոր դեր, Օրագրին հակառակորդի դեր Փունջին սիրահարի դեր, Մամուլին կատակի դեր¹³։

Մոյություն. Դերասանուհի չունի՞ս...

Արդարություն. Ասիան և Հայրենիքը ամենեն պզտիկ ըլլալնուն դերասանուհիի դեր պիտի կատարեն երբեմն։

(Դերասաններեն ոմանք դերերնուն չեն հավնիր ու իրարու հետ կռվիլ կսկսին, այս միջոցին ուրիշ վարագույր մը կիջնա,