Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/80

Այս էջը սրբագրված է

— Այդչափ ստակ չունեցողը դատ վարելու իրավունբե կը զրկվի ըստ մեզ։

— Անանկ Է նե այդ գումարը նախ ձեռք բերեմ ու վեըջր կուգամ ձեզի տեսնելու։ Մնաք բարով։

Մարդը սենյակեն դուրս ելնելով ինքնիրեն մրմռա.

— Ասանկ փաստաբան տեսած չունեի։

Փաստաբանը սենեկին մեջ պտըտվելով ինքնիրեն կըսե.

— Ասանկ ալ դատախազ բնավ տեսած չունեի:

Ես ալ այս տողերը հրատարակելով կ'ըսեմ.

— Ո՛չ ասանկ դատախազ տեսած ունեի, ոչ ալ ասանկ փաստաբան։

ՃԱՄԲՈՐԴՈԻԹՅԱՆ ԽՆԴԻՐ

— Նոր խնդիր մալ ելավ, Թատրոն... մյուս խնդիրները չլմնցած ճամբորդության խնդի՞ր մալ ելավ. ո՞ւր պիտի ճամբորդենք...։

Սիրտդ դող մի՝ հաներ, ընթերցո՜ղ, ասիկա նոր խնդիր մը չէ, հին է, ես անունը փոխեցի։

Միօրինակությունը ձանձրույթ կուտա ինձ, ինչպես նաև քեզի, ինչպես նաև անոր։ Իզմիրի խնդիր՝ ըսելով ալ ձանձրացա, ուղեցի անունը փոխել և ուրիշ հարմար անուն մը դնել... Ճամբորդության խնդիրը գեզ չերևցավ ինձ. քիչ մը ատեն այս անունը պիտի տամ։ Իզմիրի խնդրույն, և թե որ Վարչությունը ասկեց ալ ձանձրացունե մեզի՝ անատենության անուն մը կը գտնեմ։ Ես Քաղաքական ժողով չեմ, ես միօրինուկութենե կը ձանձրանաս:

Իզմիրեն սպասված պատգամավորությունը մայրաքաղաքս հասեր ու չորեքշաբթի օրը սրբազան Պատրիարքին ներկայացեր է։ Նորին սրբազնությունը բավական խրատ տվեր է պատգամավորության: Պատգամավորությունը Եդեսյանը կուզե, Պատրիարքարանեն խրատ կը արվի իրեն, նախորդ պատգամավորությունն ալ Եդեսյանն առնելու համար եկած էր հոս, կարծեմ ան ալ Եդեսյանի տեղ խրատ առավ ու ետ դարձավ։

Այսչափ խրատը բա՜վ է իզմիրցվոց, խեղճերը աղեկ խրատվեցան այս տարի, և կրնանք ըսել, որ հիմա ավելի Եդեսյանի պետք ունին քան թե խրատու։

Այս խրատներեն քիչ մալ Սպարթալյանին տրվելու ըլլար նե կարծենք ավելի շահավոր կըլլար։

Իզմիրցիք իրենց սահմանադրության գործադրիչ Եդեսյանը կուզեն։ Ահա այս Է ճշմարտությունը։