Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/83

Այս էջը սրբագրված է

սելուն՝ շատ անգամ իրարու միտք չենք կրնար կոր հասկնալ։

Օրինակի համար, մենք էջմիածինին կը հարցնենք, թե մեր ազգային վարժարանաց Ռուսիո կառավարության տեսչությանը ներքև գրվիլ ուզվիլը իրա՞վ է։ էջմիածինը մեզը կը պատասխանե, ինձի երկերկու տղա ղրկեցեք։

Մենք դարձյալ կը հարցնենք, թե վարժարանաց խնդիրն իրա՞վ է։ էջմիածինը հեռագրով կը պատասխանե, Ներսես սրբազանին Պատրիարքությունը կը շնորհավորեմ։

Ահավասիկ լեզվի մը ուղղություն չունենալուն արդյունքը․․․

Անգամ մալ պարոն Չերազի լեզվով հարցունենք նայինք ան ի՞նչպես կըլլա։

Մեր ազգային վարժարանների Ռուսիի տերությունի հսկողությունի ներքև գրվելի լուրը ստո՞ւյգ է։

Պատրիարքարանը անգամ մալ սա լեզվով հեռագիր մը թո՛ղ քաշե նայինք, ի՞նչպես կըլլա։


ԱՅՑԵԼՈԻԹՅՈԻՆՔ

Այցելությունք ունայնությանց, ամեն այն ինչ Սողոմոնին ըսածին պես է։

Ներումն կը խնդրեմ ո՜վ իմաստունդ Սողոմոն, ձեր խոսքեն մեկ երկու բառ փոխելուս համար, ներեցե՛ք, միևնույն բառը մեկ խոսքին մեջ երեք անգամ չկրկնվիր, գրագիտությունը առաջվան պես չէ, հիմա բոլորովին կերպարանափոխ եղած է։ Ձեր այդ կրկնությունը հիմակվան ընթացքին դեմ է, իմ գրածս Պատրիարքարանի հիմակվան ընթացքին համեմատ է։

Դուք ի՞նչ կըսեք, ով սիրահարը այցելությանց, դուք որ ամեն հառաջադիմություն միմիայն այցելություններեն կը հուսայիք, ի՞նչ կը խորհիք հիմա, եղած այցելությունները կը բավե՞ն, չէ նե քիչ մալ ընենք։

Խրիմյան մը ունեինք, որ շիտակը խոստովանելու համար բնավ այցելություն չէր ըներ, հիմա Վարժապետյան մը ունինք, որ շիտակը խոստովանելու համար, այցելութենեն ուրիշ բան չըրավ տակավին։

Դարձյալ փոխանորդ հոր սրտին թելին դպանք, բայց ինչ ընենք, պարտքերնիս է ճշմարտությունը խտսիլը, նորին գերապատվության սրտին թելին դպչիլը։

Չկարծվի, թե մենք դժգոհ ենք այս այցելություններեն, քավ