Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/84

Այս էջը սրբագրված է

լիցի, մենք ալ կը սիրենք այցելությունները, նամանավանդ կը փափագինք, որ սրբազան Պատրիարքը մինչև տարվույն վերջը այցելություններ ընե։ Այցելությունը ուրիշ բան է։

Հիմա այն ամեն անոնք, որ լրագրի մը ամենեն զուտ կատակը, ամենեն անկեղծ մեկ զվարճախոսությանն իսկ չարամտության կուտան, պիտի ըսեն։

— Թատրոնը ի՞նչ կուզե Պատրիարքեն։

Թատրոնը բան մը չուզեր Պատրիարքեն, որովհետև նորին սրբազնաթյունը ըսավ, թե ինձմե բան մի՛ ուզեք։ Թատրոնը բան մը չուզեր Պատրիարքեն, Թատրոնը կուտա, ինչ որ ժողովուրդն իրմե կուզե։

Նորընտիր Պատրիարք մը, ով որ ալ ըլլա, ինչպես որ կուլ կուտա իրեն ուղղըված գովեստները, պետք է գոնե շիթ առ շիթ խմե իր թերութշուններն ակնարկող կատակները, որք երբեմն կծու ու երբեմն քաղցր կըլլան, բայց միշտ կծուե և քաղցրն բաղադրյալ են։

Կատակը լիմոնաթա մէ, երբեմն լիմոնը շատ կուգա երբեմն ալ շաքարը։

Մենք նորին սրբազնության վրա գովեստով խոսած ատեննիս, երբ անոր մեկ քանի թերությունները ցցուցինք (ինչպես որ պարտքերնիս էր, է և պիտի ըլլա), շատերը մեղադրեցին ըսելով, թե նորին սրբազնությունր դյուրաբեկ սիրտ մը տանի և չկրնար յուր թերությունները հրապարակի վրա տեսնել առանց նեղվելու։

Աղե՛կ, նորին սրբազնությունը դյուրաբեկ սիրտ մը ունի նե՝ ի պետս դյուրաբեկ սրտերու երգիծաբանության մը թող Հրատարակվի, մենք ալ այն ատեն այդ երգիծա բանությամբ ծաղրենք։

Պաշտոնի գլուխ անցնող որևէ անձ անիրավի հարվածելով, անոր վրա զրպարտություններ դիզելը վատությանց վատություն է, իսկ անձը մը թերություններն, նամանավանդ ամբողջ ժողովրդյան հաճո չերևցող թերություն մը ծաղրելը քաջությանց քաջություն է, և ո՜չ ոք կրնա զմեզ այս քաջութենեն ղրկել, ո՛չ նորին սրբազնության դյուրաբեկ սիրտը, ո՛չ Վարչությունը և ո՛չ ալ այն՝ որուն անունը չենք ուզեր տալ։

Նորին սրբազնությունը այսօր Ժողովրդյան սիրելին է, ուստի և առանց վիրավորվելու ազգօգուտ մեծ գործեր կարող է ընել, և պետք է ընե, առանց նաև մտիկ ընելու այն խրատներուն, որովք մամո ճնշում կ՝առաջարկվի իրեն։

Այցելությանները թո՛ղ շարունակվին, բայց ընտրողականու-