Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/87

Այս էջը սրբագրված է

.մեկու մը քով ստակ չկա եղեր.,. Կամպհթթա մեկե մը ստակ ացած ըլլալուն համար ծեծ կերեր Է։


— (Պոռալով) Իմին ին լո՞ւս պետք Կամպեթթ ային ծեծ ուտելը, ես իմ ստակս կ'ուզեմ։


— Պոռալու ի՞նչ կա, ես քեղի բան մը ըսի՞, ես չըսի որ իմ քովս ստակ չըկա, և ոչ մեկուն քով ստակ չկա ըսի, և կարծեմ աս ալ ձեզի դպչելու բան մը չէ։ Չգե Աստվածդ սիրես, սա դիրս լմնցնեմ. խմբագիր մը դ՛իր դրած ժամանակր մե՚լն իրեն խոսի նե դրածն ալ կը կորսնցնէ գրելիքն ալ. մամե մը վերջը եկուր տամ։


— Շատ աղեկ (Կերթա)։


— Ինչ ւսնկրթությՀ ւն, ի'նչ բարբարոսություն, մեկը դիր դրած ատեն երթալ ստակ ուզել... աս ալ տեսած չունեինք։ Ծո , ցրվիչ, ես քեղի չըսի որ դիր դրած ատենս ստակ ուզող մեկը դա նե ներս մի ընդուն իր։ ՑԻՎԻՉ. Ես կարծեցի որ ստակ պիտի տա։ Այս միջոցին ուրիշ պարտատեր մը կուգա։


— Էֆենտի, սա հաշիվնիս մաքրեինք։


— Կաղաչեմ, ոտքդ պագնեմ, դիր գրած ատենս հետս մի խոսիր, որովհետև միտքս կը շփոթի ու չեմ կրնար... ստակ տալ։


ՑԻՎԻՉ. Մեր Էֆենտին զարմանալի բնավորություն մը ունի. դիր գրած ատենը չկրնար ստակ տալ։


— Անանկ Է նե երթամ ու վերջը գամ (Կ'երթա)։


— Տեսաք քաղաքավար մարդը, խոսք հասկցող մարգը։

ՑՐՎԻՉ. Էֆենտի, Էֆենտի գրիչը ձեռքդ առ։


— Ի՞նչ կա։


— Շուտ ըրե', գրիչը ձեռքդ առ, պարտատերին մեկն ալ կուդա կոր։


— Հա' թշվառական, այսօր գրիչը վար չպիտի կրնանք ձգել։ Ուրիշ մը կը մտնե ու ցրվիչին հետ կը խոսի։


— Էֆենտին հոս Է։


— Այո', հոս Է։


— Սա մեր հաշիվը կը մաքրե այսօր։


— Չեմ կարծեր, դիր գրելու զբաղած Է, և գիր գրած ատեն ալ մեկու հետ չկրնար խոսիր Շատ կը ցավիմ, որ միշտ իրեն գիր գրած ատենը կուգաք։


— Այո', երբ գալու ըլլամ նե գիր կը գրե։


— Վաղը եկեք և բան մը կընենք։


— Շատ աղեկ (Կերթա)։