Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/88

Այս էջը սրբագրված է

— Էֆենտի, գրիչդ ձգե ու քիչ մը հանգստացիր, մարգդ գնաց,., ա ռ, ա ռ, գրիչը ձեռքդ առ, ուրիշ մը կուգա կոր։


— Առտրվնե մինչև իրիկուն գրել աս քաշվելու բան է... Ուրիշ մը կը մտնե.


— Ատ ի՞նչ ըսել է, ես ստակս կուզեմ։


— Գիր գրած ատենս ասանկ պոռալ կր վայլե՞ պաբոն, ի՞նչ անկր թութ յուն է աս, ահա խորհուրդներս ցրվեցան, ոչ գրածս կրնամ կարդալ և ո՜չ ալ կարդացածս կրնամ գրել- գետնին տակը անցնին անոնք, որ խմբագրի մը զբաղած ատեն անոր քովը կ՚երթան և ստակ կ՚ուզեն, ի՞նչ բարբարոսությոն է աս, լուսավորյալ դարու մը մեջ ստակ ուզելով խմբագրի մը կարծիքները տակնու վրա ընել.., ամենն ալ կորսվին երթան (Բարկությամբ դուրս կեյ նե) պարտքին չափ ալ գիր ունի։


— Այս գիրը ե՞րբ կը լմննա։


— Երբ որ պարտքերը լմննան։


— Անանկ է նե այս խմբագիրը այնքան գիր պիտի գրե, ոը


— Այո՜, գրագիտությունն ալ իր պարտքերուն պարտական պիտի ըլլա։


ԽԱՉԱՏՈՒՐ ՍՐԲԱԶԱՆԻՆ


500 ՈՍԿԻՆ


ճշմարտությունը գտնելը հիմակվան գարուն մեջ ոսկի գտնե