Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/90

Այս էջը սրբագրված է

— Դուն ալ, սրբազան, քիչով չես բավականանար։


— Ի՞նչ ընեմ, օրհնած, ես այդ 500 ոսկիեն շահ չեմ ուզեր կոր ա, հանգուցյալ շատ նեղն էր, ինձմե ուզեց, ես ալ տվի, բայց դուն չարաճճի, ո՞ր ծակեն տեսար ստակ տալս, շատ սատանա ես, օրհնած։


— Չեմ ընդունիր, ես ճշմարտոթյունը պաշտպանող մեկն եմ է'ի, հիմա 500 ոսկի առնեյիք ունիս յա։


— Այո', այո', ունիմ, և մանավանդ թե անգղիական ոսկի տված եմ։


— Կարճ կապե, սրբազան, նոր խնդիր մ՝ալ մի հարուցաներ ։


— Շատ աղեկ օրհնած։


— Ծառա եմ։


— Ոսկիները ո՞ւր են յա։


— Ոսկիները հանգուցյալին պիտի առնվի։


— Ես ոսկիներր հիմա կ՝ուզեմ, մինչև որ ոսկիները հոս՝ չի գան, չըլլար» մինչև որ ստակ չառնեմ, ստակ տված շեմ ԱաԸ Ես տղա չեմ, առնես ստակնեոր ու շիտակ բեռորդիին տանիս, և կարծեմ սրբազանին քեռորդին դուն ես։


— Լռե', լռե', մարդ կուդա կոր։ Այս միջոցին փոխանորդ հայրը կը մտնե ու կըսե։


— Րարի եկաք։


— Ինչպե՞ս եք սրբազան։


— է հ, սանկ, նանկ, տանկ... հանգուցյալ Տեղապահ են առնելիք ունիմ... չես հավատար նե՝ Տ․ Ա. աղային հարցուր, անինե աղեկ դիտե։


— Հանգուցյալեն ստորագրություն առած ես։


— Մոոցա առնելու, ան ալ մոռցավ տալու, անանկ մնաց: Այս խոսակցութենեն քանի մը օր ետքը 500 ոսկիի խնդիրը երևան ելավ և բոլոր ճշմարտություն լրագիրը մենք ալ հետերնին, հան դուցյալ Տեղապահը ձերեղմանին մեջ հարվածեցինք


ԿԱՆՈՆԱԴՐՈԻԹՅՈԻՆ «ԹԱՏՐՈՆԻ»


Ենչպես որ ամեն վարչություն իր ներքին կանոնադրուիյունը կունենա, այնպես ալ մեր խմբագրատունը իրենն ունի։ Եվ ինչպես որ ամեն վարչության մեջ պակասությունք տեղի կրնան ունենալ, այնպես ալ մերինին մեջ կարենալ ունեն ալն ու ս համար կա