Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/91

Այս էջը սրբագրված է

րելի եղածին չափ զանոնք արգիլելու մտոք հետևյալ կանոնադրությունը շինեցինք և որոշեցինը տարին անգամ մը զայն հրատարակել, մտածելով որ մինչդեռ Շիրքերթ Խայրիե իր կանոնադրությունը ամիսր անգամ մը կը հրատարակեմ, մենք աք տարին գոնե անգամ մը եթե հրատարակելու ըլլանք, անտեղի բան մը ըրած չենք ըլլար։


ՀՈԴ. Ա. Գրաշարք բնավ իրավունք չունին ձեռագիրներնիս բացեն մեկու մը ցցնել, եթե գիսլվածով այս հոդվածիս տրամադրությանը հակառակ վարվին, կամ երկու ոսկի տուգանք տալու, կամ թափառական սափրիչներուն մեկուն ձեռքով թևերնուն արքան առնելու կը դատապարտվին։


ՀՈԴ Բ. Խմբագրատունս գալու պատիվ ընող անձինք բնավ գրաշարներուն քովը երթալու չեն. եթե դիսլվածով մեկը երթա, կամ երթալու միտք ցցնե, կամ երեք ոսկի տուգանք տալու, կամ Մանգումի մեկ քանի թերթը կարդալու կը դատապարտվի։


ՀՈԴ. Գ. Ցրվիչներուն ետ բերած թերթերը կարդացվւսծ, կամ սիկառով այրած չըլէաԼ'Ոէ են. եթե այս նշաններեն մեկը տես նվի վրան, կամ հինգ ոսկի տուգանք տալու, կամ առանց քփթր դնելու Գալաթա Սերայի քովի փողողեն անցնելու կը գատապարտվին


ՀՈԴ. Դ. Խմբա գրատունն ի ռ գայլով, թերթ Առնելու համար աճագարող ցրվիչը, կամ տասը ոսկի տուգանք տալու, կամ Էմին Էոնյուն կես ժամ կալնելու և կամ Խաս գյուղի շոգենավով Էյուսլ երթալու գալու կը գատապարտվի:


ՀՈԴ. Ե. Յրվիչք թերթ առնելու պատրվակավ խմբագրատուննիս գալով ջուրին սափորը պարպելու ոչ ապագային ոչ ներկային և ո'չ ալ անյցելույն մեջ իրաէունք չունին, այս պատճառավ ցբվիչներր մեզ եկած ատեննին խմելիք ջուրերնին մևկտեղ բերել պետք ըլլալուն, ծարավ ըլլող ցրվիչներուն մեր խմբագրատունը գալը արգիլյալ Է. եթե դի պվածով սափորեն ջուր խժելու համարձակող մը ըլլա, կամ մեկ ոսկի մը տուգանք տալու և կամ մինչև որ երոես ջուր բերվի ծարավ սպասելու կը դատապարտՎի։


ՀՈԴ. Զ. Խմ բագրատյաննի ս եկող անձանց մեր կողմեն սուրճ կամ սիկառ հրամցնել կանոն ա դրութ յունն ի ս կ՝արգիլե. եթե դիպվածով եկող անձինքր հողնած ըլլալնուն իրենց ստակովը իրենը սուրճ մը ագսլրեն, հոն գտնվող բոլոր անձանց ալ մեկ մեկ հաա ապսպրելու. պարտական են, և թե որ հողվածիս տրամադրnւթյունը հակառակ վարվին, կամ մեկ ոսկիեն տասր ոսկի տուգանք տալու կամ Սիրքեճի իսկելեսին գտնված Արա|սսւնե|ւն մեջ մեճիտիեն քս>ան և չորս ղուրուշ ու կեսի տալ հաջողելու կը դատապարտվին: