Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/92

Այս էջը սրբագրված է

ՀՈԴ. է. Յրվիչք ծախած թերթերնուն ստակները ամբողջ տալու պարտական են. թե որ գալով «Ես հաճախորդներուս ապառիկ տվի, չեմ գիտեր ինչ» պարապ խոսքեր ընեն, կամ մեկ ոսկիեն տասը ոսկի տուգանք տալու և կամ հինգ փարայով կամրջեն անցնել աշխատելու կը դատապարտվին։


ՀՈԴ. Ը. Խմբագրատուննիս եկողը, ով որ ալ ըլլա պարտի ստակով թերթ մը գնել, թե որ հոդվածիս տրամադրությանը չիհնազանդի կամ հիսուն ղուրուշեն երկու հարյուր ղուրուշ տուգանք տալու կամ տարի մը տանը ածուխը նավեն դնելով' բեռնակրաց միջոցավ տուն տ ան ելու կը դատապաոտվի։


ՀՈԴ. Թ. Գրագիրք և գրաշարք մինչև որ խմբագրին կամքը չըլլս իրմե ստակ աղելու իրավանք չունին, եթե հոդվածի տրամադրությանց հակառակ վարվին, կամ մեկ ոսկիեն տասը ոսկի տուգանք տալու և կամ հիվանդացած ատեննին ինքզինքնին առանց վկայականի բժշկաց ցցնելու կը դատապարտվին։


ՀՈԴ. Ժ. Վերոգրյալ կանոնադրությունը հարգելի է մինչև ցնոր տնօրինություն: Եթե դիպվածով մեկը մինչև այն ատեն անոր տրամադրաթյանցը մեկուն հակառակ վար ման մեջ գտնվի, կամ տասր ոսկիեն վաթսուն ոսկի տուգանք տալու կը դատապարտվի, կամ մեր գործոց դադարումը անհրաժեշտ կ ըլլա։


ԱՆՈՒՂՂԵԼԻ ԲԱՆԵՐ


Օրագրի տպագրական սխալները։


Թատրոնի ծախսին ե. եկամտին հավասարակշռությունը։


Կղի բանող շոգենավները։


Պախալներուն կշիռներ։


Բենճշենպե բագարի փողոցները։


Շիրբեթի խայրիեի նավապետներուն ժամացույցը։


Գանձապետաց ոմանց հաշիվները։


Քոնսոլիտ խաղալով կորսնցնողներուն գաղափարը։


Բերա բերվելիք ջուրին ժամբուն խարդան։


ԴՐԱՄԱԿԱՆ


<1>


Հայտնի է մեր ընթերցողներուն, որ արգո հասարակությունը, դրամական արգո տագնապին մեջ կը գտնվի քանի մը ամիսեի վեր։