Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/93

Այս էջը սրբագրված է

Արժեթուղթերը բարձրացան, ինկան, դարձյալ ելան, դարձյալ իջան, ցորյանի ցիներն ելան, ինկան, շաքարն ու խահվեն երբեմն ելան, երբեմն ինկան, վերջապես ամեն բանին վրա քիչ շատ փոփոխություներ եղան, միմիայն բանի մը վրա փոփոխություն եղավ, այն Է՝ արգո հասարակության քսակին վրա։


Արգո, հասարակությունը իրաց այս վիճակը նկատելով, ինքզինքը փոփոխությամբ բարվոքել կարծեց և սկսավ դեմը ելնողեն փոխ ստակ ուղել, և կարծիքը սխալ ելավ, չկրցավ փոխառություն ընել:


Ինչո՞ւ չկրցավ։ Սիրելի ընթերցողս, պատճառը սա Է, որ փոխառություն մը ընելու համար փոխատվություն մը անպատճառ ըլլալու Է, ճիշտ ((տեր բային ու ((սեռի խնդիրքին պես Է, և քերականությունն արդեն ասոր կանոնը տված Է սապես թե' երբոր բան մը կարվի անպատճառ այն բանն ընող մ'ալ պիտի գտնվի, հետեվապես, առանց ընելու չկա ԸԱըվվԼ -ուստի, առանց փոխասովության չկա փոխառություն։


Ահա, քերականության սա կանոնի պատճառավ այսօրվան օրս արգո հասարակությունը ստակ չկրնար կոր գտնել, եթե այս կանոնը չըլլար ե առանց փոխատվության փոխառություն կարենար ըլլամ արգո հասարակությունն այս տագնապեն կը խալսեր։ թարմանայի Է, որ քերականություն գրողները սա կանոնին վերնալուն բնավ հոգ չեն տանիր։ Եկու տես, որ քերականության այս կանտնին տեղյակ չեղռղներն ալ ստակ չեն տար կոր. եկու տես, որ սեղանավորներն ալ չեն տար կոր և ուրիշէն ստակ կ ուզեն կոր։


Մարգս չկրնար հավատալ, երբ կը տեսնէ, որ ստակ տալու ժ համար միայն խանութ կամ սենյակ բացող մեկը ուրիշէն ստակ ուզե։ Ասիկա ճիշտ կը նմանի այն մարդուն, որ արգո հասարակութւան կերակուր տալու համար ճաշարան մը կը բանա և խանութը կող հաճախոըդներուն կերակուր տալու տեղ ինքը աթոռի մը վրա կը նստի հաճախոըդներուն կըսե.


— Սրկեց պիֆթեք մը բերեր ինձի։ Եթե միայն սեղանավորները ստակ չունենային այնչափ հոգ էինք ըներ, բայց երբ կը տեսնենք, որ վաճառականները՝ չունին, արհեստավոըները չունրն, դործավոըները չունեն, կ'ստիպվինք հարցանել, թե ով ունի։


Այս մասին զիրար բամբասելու իրավունք չունինք, թող ձենե ունեցողը չունեցողին քար նետե.