Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/95

Այս էջը սրբագրված է

Ինչտե՞ս կուզեք ուրեմն, որ իրաց այս վիճակին մեջ փոխատվություն ըյլա։


ՀԱՄԲՈԻՅՐ ԵՎ ԳԻՆԻ


Աճապարե ընթերցող, եկուր երեսդ համբուրեմ։


— Ինչ:


— Պատճառը մի' հարցներ, այսչափ մարդիկ զիրար կը պագնեն կոր նե պատճա՞ռ ունին. օն անդր, եկուը, շուտ ըրե , համբույր մը տուր ինձի, չենե ազգային գործերը աղեկ չեն երթար։


— Ատ ուրիշ խնդիր, առ ուզած համբույրդ։


— Ոհ, սիրտս հանդարտեցավ, ա'լ խիղճս չտանջեր զիս,., համբույր մ՝ալ տուր, որպեսզի ազգային գործերն ավելի կանոնավոր ընթացք մը ունենան։


— Ա՜ռ. համբույր մալ։


— է'հ, ծարավս մարեցավ, ա՜լ ասկից ետքը Ընդհանուր ժողովը կանոնավոր նիստեր պիտի ընե։


Պատմեմ,


Բարեկամդ, գործերնիս պագտվելու մնաց։


Պատրիարքարան երեսփոխաններեն տասներկու հոգի հրավիրած էր ի Պատրիարքտրան, որոնց վեցը մեկ կուսակցության և մյուս վեցն ալ մյուս կուսակցության երեսփոխաններեն էին։ Այս տասներկու երեսփոխանները ամենապատիվ սրբազան Պատրիարքին հրավերին անձամբ պատասխանելով՝ կիրակի օրը Պատրիարքարան գացին ու գինի խմեցին;


Գինի խմելեն առաջ սրբազան Պատրիարքը ատենաբանություն մը ընելով՝ այդ տասներկու երեսփոխաններուն միության և եղբայրության օգուտները բացատրեց, հայտնեց իրենց, թե եթե կիրքով շարունակեն պաշտոննին ժողովրդյան աչքեն պիտի իյնան, և վերջապես կեսը հորդորական, մեկ քառորդը ճարտասանական ու մեկ քառորդը համոզողական խոսքերով պզտըտիկ ատենաբանությունիկ մը ընելեն ետքը հրամայեց, որ զիրար պագնեն։


Ատավասիկ խնդրույն ամենեն զվարճալի կետր և ժամը։


Մեկ կողմեն կը տեսնես, որ Այվատյան էֆենտին Մասիսին վիգր պլլված Ութ (աճյան էֆենսրիին երեսր կը պագնե ու կը պագնեմ լթյուճյան էֆենտիին սիրտը կը հուզվի և կ սկսի լալ... ա , կ՝րսե, ինչո՞ւ ինձի պնակալեգ կ'րսես, ա՜հ, կր պատասխանէ Այվատյան էֆենտին, դուն ալ ինչո՞ւ ինձի Զոյիլ3 կ'րսես կոր, բայց նորրնա նրէ մոռնա՜նք ասոնք և պագտվինք։