Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/99

Այս էջը սրբագրված է

նենք այս պոչին, որ շատ մը աստղագետներուն իրեն համար գրածները հերքեց։


ԵՐԿՐԱՇԱՐԺ


Այս խմբագիրներուն հետ գլուխնիս փորձանքի հանդիպեցավ։


Ասոնցմե ոմանք մեկ երկու տող ձեռագիրնին պակսելուն պես «Երեկ գիշեր ժամը իննին թեթև երկրաշարժ մը եղավ» ըսելով, հասարակությունը կը վախցնեն կոր։


Այս երկրաշարժը միշտ գիշեր ատեն ժամը իննին կը պատահի կոր, միշտ ամենուն քնացած միջոցին կ’ըլլա կոր… արդյոք այս երկրաշարժը՝ հասարակությունը չվախեցնելո՞ւ համար ասանկ գիշերները տեղի կ’ունենա կոր։


Չգիտենք, միայն սա գիտենք, որ այս խմբագրին ձեռագիրը պակսած ժամանակը տեղի կունենա կոր և եթե, Աստված չընե, օր մը մեկ երես ձեռագիր պակսի, բոլոր աշխարհը երկրաշարժեն պիտի փլցնեն։


Աստված խիղճ տա այդ խմբագիրներուն, Աստված ձեռագիր տա այդ լրագիրներուն։


Մարդուն մեկը երեկ այս խմբագիրներեն մեկուն գրասենյակը երթալով կը հարցունե։


- Զեռագիրնիդ կը պակսի՞ կոր։


- Ո՛չ։


- Անանկ է նե այս գիշեր ժամը իննին երկրաշարժ չպիտի ըլլա կ'ըսե ու կ’երթա։


Խմբագիրը կը խնդա։