Այս էջը սրբագրված է

Ուզում եմ ընդգծել, որ ՀՀ կողմից միջազգային կառույցների ներգրավմամբ հայ-թուրքական դիմակայությունը լուծելու ձգտումը չի կարող դիտարկվել հարաբերությունների սրման միտում, այլ, ընդհակառակը, կարող է գնահատվել, որպես հաստատակամ ու դրական քայլ առկա խնդիրները միջազգային իրավունքի հիման վրա լուծելու ուղղությամբ և արձագանք վերջին շրջանում հաճախացող հայ-թուրքական հաշտության կոչերի: Մասնավորապես, իրավարարությամբ միջպետական առկա հակասությունների լուծման նախընտրելիությունն ընդգրկված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և ամրագրված է 33-րդ հոդվածում:

Անվիճելի է, որ միջազգային իրավունքը բավարար չէ հայթուրքական դիմակայությունը լուծելու համար: Այսուհանդերձ, կասկած լինել չի կարող լինել, որ միայն միջազգային իրավունքն է այն ճանապարհը, որով կարելի է հասնել հիմնահարցի արդար և խաղաղ լուծմանը, և ի վերջո տարածաշրջանում հաստատել անսասան ու մշտական խաղաղություն:

Աշխարհում գործընթացներն առաջ են գնում հարաճուն արագությամբ և միշտ չէ, որ այդ գործընթացները մեր օգտին են: Եկել է լուրջ որոշումներ ընդունելու և առավել լուրջ քայլեր ձեռնարկելու ժամանակը: Մենք հապաղելու ժամանակ չունենք:

Հղումներ և ծանոթագրություն

  1. Manual of Terminology of Public International Law (by Paenson I.), UN, NY, 1983, p. 38.
  2. Wildhaber L. Treaty Making Power and Constitution. Basel-Stuttgart, 1971, p. 150.
  3. Vienna Convention on the Law of Treaties, 1969, UNO, NY, Article 52.Toynbee A.J. Survey of International Affairs 1924. London, 1926, p. 491. Moore J.B. Digest of International Law. Washington, 1906, v. I, p. 73. O’Connell D. State Succession in Municipal Law and International Law. Cambridge, 1967, v. I, p. 211.
  4. Jankovic B.M. Public International Law. NY, 1984, p. 302.
  5. The Treaties of Peace, 1919-1923, vol. I, NY, 1924, p. xxxii.
  6. Manual... Ibid, § 508, p. 588-90.
  7. 1Wildhaber L. Ibid, p. 98.
  8. Manual... Ibid, p. 693-94.
  9. A Dictionary of Arbitration and its Terms (ed. Seide K.), NY, 1970.p.27.
19 դեկտեմբերի, 2007թ.