Այս էջը սրբագրված է

12. առաջնորդվելով ՄԱԿ-ի իրավանախորդի՝ Ազգերի լիգայի,
Հայաստանի սահմանները որոշող Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի,
Իտալիայի և Ճապոնիայի անդամությամբ հանձնաժողովի
զեկույցի առաջարկներով (24.02.1920թ.), որը նախատեսում էր
Հարավային Կովկասում սահմանազատումն իրականացնել
ազգային տեղաբաշխման սկզբունքով,
13. ընդունելով, որ Հարավային Կովկասում սահմանազատումն ու
սահմանանշումը, ըստ Սևրի պայմանագրի (10.08.1920թ.) 92-րդ
հոդվածի, վերապահված է Գլխավոր դաշնակից ուժերին (Մեծ
Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ և Իտալիա), որոնք էլ, իրենց
հերթին, պետք է ղեկավարվեն Հայաստանի սահմանները որոշող
վերոնշյալ հանձնաժողովի առաջադրած ազգային տեղաբաշխման
սկզբունքով՝ հիմք ընդունելով հայ-թուրքական սահմանը որոշելու
պահին (22.11.1920թ.) եղած ժողովրդագրական իրավիճակը,
14. կարևորելով, որ Միացյալ Նահանգները ճանաչել են նշյալ
սկզբունքը, ներառելով այն ընդգրկող փաստաթուղթն ԱՄՆ նախագահ
Վիլսոնի իրավարար վճռի Ամբողջական զեկույցի մեջ
(22.11.1920թ.), որպես 1-ին հավելվածի 2-րդ փաստաթուղթ,
15. գիտակցելով, որ Սևրի պայմանագիրը (10.08.1920թ.) ստորագրվել
է «բարձր պայմանավորվող կողմերի» միջև, հետևաբար, ըստ
Վիեննայի Պայմանագրերի մասին միջազգայնագրի (1969թ.) 2-րդ
հոդվածի 6-րդ կետի, և Պայմանագրերի նկատմամբ պետությունների
իրավահաջորդության մասին Վիեննայի միջազգայնագրի (1978թ.) 2րդ
հոդվածի 11-րդ կետի, կողմերը պարտավորվում են պայմանագիրն
ընդունել որպես կատարման համար պարտադիր փաստաթուղթ,
անկախ պայմանագրի ուժի մեջ մտած կամ չմտած լինելուց,
16. նկատի ունենալով, որ Ադրբեջանական Հանրապետությունը
Պետական անկախության վերականգնման սահմանադրական
ակտով (18.10.1991թ.) իրեն հայտարարել է Ադրբեջանի առաջին
հանրապետության (1918-1920թթ.) ուղղակի իրավահաջորդը, ըստ
այդմ չեղյալ է հայտարարել միչևիսկ Լեռնային Ղարաբաղի իր հետ
ունեցած վարչական կապը, որը գոյություն է ունեցել Ադրբեջանական
ՍՍՀ գոյության մի ժամանակահատվածում (1921-1991թթ.),
17. հաշվի առնելով, որ 16.12.1991թ. Բրյուսելում Եվրոպական համայնքի (ներկայումս՝ Եվրոպական Միություն) երկրների արտգործնախարարները
«Արևելյան Եվրոպայում և Սովետական Միության [տարածքում]
նոր պետությունների ճանաչման ուղենիշների» վերաբերյալ