Այս էջը սրբագրված է

ԻԱ. Կրկին Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման և Կարսի պայմանագրի հետևանքների հնարավոր ճանաչման մասին

Վերջին շրջանում թուրքական լրատվամիջոցները հետևողականորեն լուրեր են տարածում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Կարսի պայմանագրի ճանաչման կամ նախկին սովետա-թուրքական սահմանի հայաստանյան հատվածը որպես հայ-թուրքական սահման ճանաչելու վերաբերյալ: Ներկայումս Ախուրյան և Արաքս գետերով անցնող բաժանարար գիծը չունի հայ-թուրքական պետական սահմանի կարգավիճակ, քանի որ չկա դրա վերաբերյալ որևէ օրինականորեն ուժի մեջ մտած և գործող միջազգային պայմանագիր:

Ենթադրենք, շեշտում եմ ենթադրենք, Հայաստանի Հանրապետության իշխանությունները այս կամ այն ձևակերպմամբ ներկայումս de facto բաժանարար գծին տալիս են de jure միջպետական սահմանի կարգավիճակ: Ինչքանո՞վ այն կլինի օրինական՝ միջազգային իրավունքի և սահմանադրական իրավունքի տեսանկյուններից:

Հայ-թուրքական սահմանը, բնականաբար նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև գոյություն ունեցող միակ de jure սահմանը, այսինքն՝ վիլսոնյան սահմանը, չի հաստատվել երկկողմ պայմանագրով, որպեսզի հնարավոր լիներ այն բեկանել կամ փոփոխության ենթարկել միայն 2 կողմերի համաձայնությամբ: Հայ-թուրքական սահմանը կայացել է օրինապես ուժի մեջ մտած իրավարար վճռով (arbitral award), որը պարտադիր իրավական որոշում է ավելի քան մի քանի տասնյակ երկրների համար, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության համար: Այսինքն, վիլսոնյան իրավարար վճիռը, որն անշրջելիորեն ուժի մեջ է մտել 1920թ. նոյեմբերի 22-ին, ոչ միայն ճանաչում է ՀՀ իրավունքներն ու տիտղոսը որոշակի տարածքի վրա, այլև ՀՀ համար ստեղծում է ստանձնած միջազգային հանձնառություններին հավատարիմ մնալու անսակարկ պարտավորություն: Տվյալ իրավարար վճռի անբեկանելիության ամենավառ վկայությունը ԱՄՆ Սենատի կողմից 1927թ. հունվարի 18-ին ԱՄՆ-ի և Թուքիայի de facto իշխանության միջև 1923թ. օգոստոսի 6-ին կնքված պայմա-