Այս էջը սրբագրված է

Լ. Տարածքի օրինական իրավատիրության և

Սալմաստի ու Խոյի մասին

Եռամեծար փիլիսոփա Դավիթ Անհաղթն ասում էր. «Ինչպե՞ս կարող է գիտությունը սահման ունենալ, երբ տգիտությունն անսահման է»: Նման մի անսահման տգիտության ականատես և ականջալուր եղանք վերջերս, երբ մի երիտասարդ անսխալականության երանգը ձայնի մեջ հարց էր տալիս. «Խոյն ու Սալմաստն էլ հայկական պատմական հողեր են: Ինչո՞ւ դրանց մասին լռում եք, իսկ Թուրքիայից հողեր եք պահանջում»:

Երիտասարդն ակնհայտորեն տեղյակ չէր, որ հողային պահանջները (claims to territory) հիմնված են լինում ոչ թե պատմության, այլ միջազգային իրավունքի համապատասխան փաստաթղթերի վրա: Միջազգային հարաբերությունների մեջ որևէ տարածքի օրինական իրավատիրությունը (legal possession) որոշվում է ոչ թե պատմական անցյալով կամ փաստացի տնօրինմամբ, այլ այդ տարածքի նկատմամբ ճանաչված տիտղոսով (title to territory): Երբ պատերազմի ժամանակ մի երկիրը մյուսից տարածք է գրավում տվյալ տարածքը շարունակում է մնալ տուժած երկրի տարածքն այնքան ժամանակ, քանի դեռ համապատասխան փաստաթղթով չի ամրագրվել տարածքի տիտղոսի փոխանցումը: Դա շատ նման է առօրյա կյանքին: Քանի դեռ համապատասխան փաստաթղթով չեք ձևակերպել ձեր իրավունքը որոշակի հողակտորի վրա, այն ձերը չէ, անկախ այն բանից՝ քանի տարի եք ապրում այդտեղ կամ քանի կառույց ունեք դրա վրա:

Հիմա Խոյի և Սալմաստի մասին: Խոյի և Սալմաստի վրա Իրանի (պարսկական) տիտղոսը ճանաչվել է 1639 մայիսի 17-ի թուրքպարսկական պայմանագրով, ապա այն վերահաստատվել է 1746թ. սեպտեմբերի 4-ի, 1823թ. հուլիսի 28-ի և 1847թ. մայիսի 31-ի պայմանագրերով: Չկա մի որևէ գործող իրավական փաստաթուղթ, որով Խոյն ու Սալմաստը ունենան Հայաստանի Հանրապետության տիտղոսը: Ավելին, Փարիզի խաղաղության վեհաժողովը (19191920թթ.) հաստատել է նախկին Ռուսական կայսրության՝ Պարսկաստանի հետ ունեցած սահմանը՝ որպես նորաստեղծ Հայաստանի Հանրապետության և Պարսկաստանի սահման:

Ինչ վերաբերում է Թուրքիայի նկատմամբ հողային պահանջներ ունենալուն, ապա եթե խնդրին տանք ճշգրիտ իրավական ձևակեր-