Այս էջը սրբագրված է

Ընդսմին, պետք է նկատի ունենալ, որ միջազգային իրավունքում սկզբունքորեն բացակայում է օրինապես ուժի մեջ մտած իրավարար վճռի փոփոխման, կասեցման կամ բեկանման ընթացակարգ կամ նախադեպ:

Հ.Գ. Մենք ականջակախ այնքան չխոսեցինք Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության, շեշտում եմ՝ Հանրապետության, տարածքների մեծ մասի բռնազավթման մասին, որ այսօր Դավուդօղլուն իրեն իրավունք է վերապահում ասելու. «Հայաստանը շարունակում է օկուպացնել Ադրբեջանի տարածքները, դա հակասում է միջազգային բոլոր նորմերին»:

Հղումներ և ծանոթագրություն

  1. Ի դեպ, թուրքական կողմի պնդումը, որպեսզի արձանագրությունները ենթարկվեն խորհրդարանական վավերացման, պայմանավորված չէ միայն գործընթացը ձգձգելու ցանկությամբ: Դրա համար շատ ավելի պարզ հնարներ կան: Վավերացման անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ սահմանների փոփոխությունները, ըստ զույգ երկրների սահմանադրությունների, ենթակա են խորհրդարանական վավերացման:
  2. Հայալեզու պատմագիտության և քաղաքագիտության մեջ Դաշնակից ուժերն առավել հայտնի են Անտանտի երկրներ անվանումով:
  3. Full Report of the Committee upon the Arbitration of the Boundary between Turkey and Armenia, App I, No 10. (The National Archives, Washington, 760J.6715-760J.90C/7).
  4. Schlochauer H.-S. Arbitration, In: Bernhardt R. (ed.) Encyclopedia of the Public International Law, Amsterdam, 1992, v. I, p. 226.
20 սեպտեմբերի, 2009թ.