Այս էջը սրբագրված է

Օրենսդ իր իշխանության դիրքորոշումը

Ինչպես նշել էի վերը, Իրավարար վճիռները ենթակա չեն որևէ օրենսդրական հավանության կամ վավերացման: Հետևաբար, ԱՄՆ Սենատը, որին, ըստ ԱՄՆ սահմանադրության, վերապահված է արտաքին քաղաքականության հարցերին անդրադառնալու իրավունքը, երբևէ ուղղակիորեն քննության չի առել հայթուրքական սահմանը որոշող իրավարար վճիռը: Այսուհանդերձ, այլ հարցերի քննարկման ժամանակ ԱՄՆ Սենատը միանշանակորեն, առնվազն մեկ անգամ արտահայտել է իր վերաբերմունքը նշյալ վճռի նկատմամբ:

Երբ 1927թ. հունվարի 18-ին ԱՄՆ Սենատը մերժեց 1923թ. օգոստոսի 6-ի թուրք-ամերիկյան պայմանագրին հավանություն տալ, դա արեց 3 պատճառով: Պատճառներից մեկն այն էր, որ «Թուրքիան ձախողել է Վիլսոնի վճռի իրականացումը Հայաստանի հանդեպ»: Այդ առիթով սենատոր Քինգը պաշտոնական հայտարարության մեջ շատ ավելի հստակ է արտահայտվել. «Ակնհայտորեն Միացյալ Նահանգների կողմից ոչ ճիշտ և անհիմն կլիներ հավատ և հարգանք ընծայել Քեմալի պնդումներին ու հավաստիացումներին, քանի դեռ նա շարունակում է իր վերահսկողության ու ինքնիշխանության տակ պահել Վիլսոնյան Հայաստանը»: 1927թ. Սենատի քվեարկությունը միանշանակորեն վկայում է, որ Վիլսոնի իրավարար վճիռը 1927թ.ին վավերական և իրավական ուժ ունեցող վճիռ է եղել: Դրանից հետո իրավական տեսանկյունից ոչինչ չի փոխվել, հետևաբար այն շարունակում է ուժի մեջ մնալ առ այսօր: Առանձնակի շեշտեմ, որ վերոհիշյալ քննարկումն ու քվեարկությունը տխրահռչակ զույգ արձանագրությունների մեջ վկայակոչված «սահմանը որոշող համապատասխան պայմանագրերից» տարիներ հետո էին:

Ի դեպ նշեմ, որ առ այսօր թուրք-ամերիկյան հարաբերությունների վերահաստատումը չունի պայմանագրային հիմք և այդտեղ առկա են բազմաթիվ բաց մնացած և խնդրահարույց իրավական հարցեր:

Հանրային կա ռույցների դիրք որոշումը

ԱՄՆ ամենակարևոր հանրային կառույցները կուսակցություններն են: Կուսակցության ծրագրային հիմնադրույթները ամփոփվում են Կուսակցության հիմնածրագրի (Party Platform) մեջ, որը հաստատվում է կուսակցության համագումարի կողմից:

Դեմոկրատական կուսակցությունը (ներկա նախագահ Օբամայի կուսակցությունը) 2 անգամ՝ 1924թ. և 1928թ., պաշտոնական դիրքո-