Այս էջը սրբագրված է

(խնդրեմ ձեր առարկությունները պահել կանադական դատարանների համար) կանադական դատարանները կլցվեն «պատիվն ու արժանապատվությունն արատավորող» նախկինում կատարված հայտարարությունների դեմ հայցադիմումներով: Չէ՞ որ մենք թուրքական պետությանը, հետևաբար նաև Կանադայի քաղաքացի թուրքերի անունը, արատավորել ենք՝ նրանց զրպարտել ենք դեռևս ապացուցման կարիք ունեցող և ենթահանձնաժողովի կողմից քննվելիք հանցանքի (ցեղասպանության) մեջ:

Քանի որ Կանադայի դատական համակարգը բարոյական վնասի դիմաց նախատեսում է դրամական հատուցում, ուստի առաջարկում եմ ՀՀ հաջորդ տարվա բյուջեի մեջ առանձնացնել մի քանի հարյուր միլիոն դոլար (ոչ պակաս)՝ բարոյական վնասների դիմաց հատուցումներ կատարելու համար: Ի վերջո հայցադիմումների վերջնահաշիվը մեզ են դեմ տալու:

21 հոկտեմբերի, 2009թ.