Այս էջը սրբագրված է

ԾԶ. ԲԱՑ ՆԱՄԱԿ

Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի

նախարար պրն. Ահմեդ Դավութօղլուին

Մեծարգո՛ պարոն նախարար,

Հետաքրքրությամբ կարդացի ս.թ. հոկտեմբերի 21-ին Թուրքիայի Հանրապետության խորհրդարանում Ձեր արտասանած ելույթի տեքստը: Տպավորությունները խառն էին: Սակայն հիմնական զգացումն այն էր, որ Դուք ուզում եք ցանկալին ներկայացնել իրականի տեղ:

Նախ զամանալի էր, որ «բռնազավթման» (occupation) մասին է խոսում մի երկրի արտգործնախարար, որն արդեն ավելի քան երեք տասնամյակ բռնազավթված է պահում Կիպրոսի տարածքի 37%-ը, և գրեթե ինը տասնամյակ իմ հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության, տարածքի երեք-քառորդը: Ուզում եմ շեշտել, որ խոսքը չի գնում ինչ-որ վերացական «հայկական հողերի» մասին, այլ միայն միջազգային օրինական փաստաթղթով, այն է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով (22 նոյեմբերի, 1920թ.) Հայաստանի Հանրապետությանը հատկացված տարածքի: Իրավարար վճռին ես կանդրադառնամ ավելի ուշ, պարզապես առայժմ ուզում եմ նշել, որ համաձայն միջազգային իրավունքի իրավարար վճիռները «վերջնական են և անբեկանելի»:

Մեծարգո՛ պարոն նախարար,

Մեկնաբանելով Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության հինգերորդ պարբերությունը՝ Դուք հետևություն եք անում, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է «գոյություն ունեցող սահմանը» ըստ Մոսկվայի (16.03.1921թ.) և Կարսի (13.10.1921թ.) պայմանագրերի:

Խիստ կամայական մեկնաբանություն: Փաստաթուղթը չի վկայակոչում վերոհիշյալ, այսպես ասած, պայմանագրերը: Արձանագրությունը հիշատակում է միայն «միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերը» (the relevant treaties of international law): Այսինքն, հստակ է, որ վկայակոչյալ պայմանագրերը պետք է կառավարվեն միջազգային իրավունքով (governed by international law), այսինքն՝ գոնե չհակասեն միջազգային իրավունքին: Միևնույն ժամա-