Այս էջը սրբագրված է

Հայաստանի և Թուրքիայի սահմանների վերաբերյալ իր իրավարար վճիռը (Arbitral Award), որն ըստ պայմանավորվածության ուժի մեջ մտավ անմիջապես և անվերապահորեն:

Երկու օր հետո՝ նոյեմբերի 24-ին, վճիռը պաշտոնական հեռագրով փոխանցվում է Փարիզ՝ Խաղաղության վեհաժողովի և Ազգերի լիգայի տնօրինմանը: Վճիռն ընդունվում է ի գիտություն, սակայն մնում է առկախ, քանի որ վճռի շահառուն՝ ՀՀ-ն, 1920թ. դեկտեմբերի 2-ին դադարում է գոյություն ունենալուց:

Վիլսոնի իրավարար վճռի ներկա կարգավիճակի հարցը.

Նախ անհրաժեշտ է նշել, որ ցանկացած իրավարար վճիռ անվեհապահորեն պարտադիր է կատարման համար (binding document): Ավելին, իրավարար վճիռները «վերջնական են և անբեկանելի» (final and without appeal): «Իրավարար վճիռն իրավարարի վերջնական և կատարման համար պարտադիր որոշում է» (The arbitral award is the final and binding decision by an arbitrator):

Իրավարար վճիռների վերջնական և անբեկանելի լինելը ամրագրված է (codified) միջազգային իրավունքի մեջ: Ի մասնավորի՝ Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման Հաագայի կոնվենցիայի (The Hague Convention for the Pacific Settlement of International Disputes), 1899թ. խմբագրման #54 և 1907թ. խմբագրման #81 հոդվածներում: Ըստ այդմ, ԱՄՆ նախագահ Վիլսոնն իր Իրավարար վճռով մեկընդմիշտ որոշել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, այն ուժի մեջ է առ այսօր և ենթակա չէ բեկանման:

Հետևաբար, երբ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության 5-րդ պարբերությունը արձանագրում է «միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով որոշված գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը», ապա այն միանշանակորեն նկատի ունի առ այսօր գոյություն ունեցող միակ օրինական փաստաթղթով՝ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով, որոշված (defined) սահմանը: Ուրիշ մեկ այլ օրինական, ինչպես արձանագրության տեքստում է՝ «միջազգային իրավունքի», փաստաթուղթ չկա:

Այստեղ կարևոր է անդրադառնալ մի կարևոր հարցի ևս.

– Իսկ ԱՄՆ իշխանական և հանրային կառույցները երբևէ՞, որևէ՞ դիրքորոշում արտահայտել են Վիլսոնի՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող իրավարար վճռի նկատմամբ: