Այս էջը սրբագրված է

ԾԹ. ՀՀ Սահմանադրական դատարանի

որոշման մասին

Հրապարակվեց ՀՀ Սահմանադրական Դատարանի (ՍԴ) որոշումը հայ-թուրքական զույգ տխրահռչակ արձանագրությունների վերաբերյալ: Եղավ այն, ինչ պիտի լիներ՝ հայտարարվեց, որ «արձանագրություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»: Իհարկե կարող էր և ցանկալի էր, որ այլ որոշում լիներ: Ես մնում եմ իմ տեսակետին՝ արձանագրությունները հակասում են ՀՀ Սահմանադրությանը, և դրանց նախաստորագրման և ստորագրման գործընթացները խախտել են ՀՀ գործող համապատասխան օրենքն ու կարգը:

Սակայն այսօր ունենք այն, ինչ որ ունենք, ու հիմա ծառանում է ամենակարևոր հարցը՝ ի՞նչ պիտի անենք: Մեզ մնում է մի բան՝ խորը շունչ քաշել և շարունակել պայքարը: Առավել ևս այդ պայքարի համար ՍԴ-ի խնդրո առարկա որոշումը տվել է նման հնարավորություններ, քանի որ ՍԴ-ի իրավական դիրքորոշումն անվերապահ և բացարձակ չէ, այլ ունի որոշակի հստակ մեկնաբանություններ և վերապահումներ: Իհարկե շատ ավելի երկար ժամանակ ու մանրազնին վերլուծություն է հարկավոր ամբողջությամբ հասկանալու համար առկա հնարավորությունները: Այսուհանդերձ, առաջին իսկ հայացքից ակնհայտ է, որ նման հնարավորություններ կան: Օրինակ, իր իրավական դիրքորոշման մեջ ՍԴ-ն ամրագրում է, որ արձանագրություններով ստանձնվող պարտավորությունները միայն «փոխադարձ» են և «ունեն բացառապես երկկողմանի միջպետական բնույթ»: Հստակորեն ամրագրված է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները տարանջատված են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից կամ Թուրքիա-հայկական սփյուռք հարաբերություններից: Կամ, ինձ համար ամենակարևորը, «միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության համար իրավաբանական[1] ուժ կարող են ունենալ միայն... նկատի ունենալով միջազգային իրավունքի տեսանկյունից դրանց վավերականությունը»: Այսինքն, ՍԴ-ն ամրագրում է, որ, օրինակ, եթե Ալեքսանդ-

  1. Ես կնախընտրեի «իրավական» եզրույթը, քանի որ իրավաբանականը վերաբերում է իրավաբանությանը, այսինքն իրավունքի մասին գիտությանը, իսկ իրավականը վերաբերում է իրավունքին, օրենքին: