Այս էջը սրբագրված է

ԿԴ. Սպասելով նախագահի հետագա քայլերին

Հայկական կողմը միայն «կասեցրեց արձանագրությունների վավերացման գործընթացը», այսինքն՝ չստեղծեց նոր իրավիճակ, այլ առկա իրավիճակին տվեց փաստաթղթային ձևակերպում: Ի դեպ, «հայկական կողմ» ասելով, ես նկատի ունեմ Սերժ Սարգսյանին՝ միմիայն: Իհարկե, սույն քայլը փաթեթավորված էր ավանդական «ընդառաջելով աշխատավորների բազում խնդրանքներին» գունաթղթով, այն է «հաշվի առնելով Հայաստանի ազգային ժողովում քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների քաղաքական խորհուրդների 2010 թվականի ապրիլի 22-ի համատեղ հայտարարությունը» պարբերությամբ, սակայն ակնհայտ է, որ որոշումը միանձնյա էր: Եթե Սերժ Սարգսյանն անգամ սրանից հետո վաղը խորհրդարանին հանձնարարի վավերացնել արձանագրությունները, ապա խորհրդարանը նույնպիսի աշակերտական ջանասիրությամբ դա կանի: Պարզապես այդ օրը ճառերը մի փոքր այլ բովանդակությամբ կլինեն, բայց նրանց արտասանողների դեմքերի արտահայտությունը կմնա նույնքան հերոսական: Ցավալի է, որ մենք խորհրդարան չունենք: Պետությունը փախչում է մեր ոտքի տակից ու մենք, ընդհանուր առմամբ, գնալով ավելի ու ավելի քիչ պետություն ենք ունենում: Այսօր մեկ պաշտոնյայի քաղաքական կամքը լիովին դուրս է մղել քաղաքական որոշում կայացնելու պետության գործառույթը: Սա ցավալիորեն նոր երևույթ չէ: Այսօր ավարտին է մոտենում մի գործընթաց, որը սկսվել և խորանալու հակում ուներ դեռ նախորդ 2 նախագահների օրոք: Պարզապես չարաբաստիկ արձանագրություններն ավելի ակնառու դարձրեցին իրավիճակի անհեթեթությունը:

Այսուհանդերձ, արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման բուն քայլը պետք է գնահատել որպես քայլ ճիշտ ուղղությամբ՝ անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլ: Հուսանք, որ քայլերը շարունակական կլինեն, քանի որ ամեն մի ճանապարհ առաջին քայլից է սկսում:

Ո՞րն է այս ամենի մեջ ամենակարևորը: Կարծում եմ դրանք պետք է լինեն հետևություններն ու դասերը: Իր նորագույն պատմության ընթացքում հայոց նորանկախ պետականությունն առաջին անգամ լուրջ քաղաքական փորձության ենթարկվեց և ակնհայտորեն ձախողվեց: Հիմա բաժակաճառերի ժամանակը չէ, պետք է ընդունել՝ ձախողումը կատարյալ է և բացարձակ: Ուրիշ ինչպե՞ս կարելի է