Այս էջը սրբագրված է

(Sovereignty is the exclusive right of a State to govern the affairs of its inhabitants – and to be free from external control), ապա ակնհայտ է, որ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը (ՀՍՍՀ) երբևէ չի եղել ինքնիշխան պետություն: Քանի որ ՀՍՍՀ-ն չի եղել ինքնիշխան պետություն, հետևաբար Հայաստանի Հանրապետությունը չի կարող լինել նրա իրավահաջորդը: 1920թ. դեկտեմբերից (երբ Հայաստանը բռնազավթվեց արտաքին ռազմական ուժի կողմից և ՀՍՍՀ-ում օրենքի ուժ ստացան ՌՍՖՍՀ-ում գործող դեկրետները) մինչև 1991թ. սեպտեմբեր / դեկտեմբերը (երբ գործում էին միութենական սահմանադրությունը, օրենքներն ու կարգերը), ՀՍՍՀ երբեք բացառիկ իրավունք չի ունեցել ո՛չ սեփական տարածքի և ո՛չ էլ սեփական բնակչության նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնումը հռչակվել է Անկախության հռչակագրի (23.08.1990թ.) 2-րդ կետով. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միմիայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները»:

բ) ԽՍՀՄ և ՀՀ իրավահաջորդության հարցը.

Իրավահաջորդությունը լայն առումով և, մասնավորապես պայմանագրային իրավունքների ու պարտավորությունների մասով, ոչ թե պետության կամքի կամ ցանկության հարց է, այլ տվյալ պետության ժառանգած տարածքի կարգավիճակից, չափից և նշանակությունից ածանցվող իրավական հետևություն: Այսինքն, այս հարցում վճռորոշն այն իրավական կարգավիճակն է, ինչպես նաև չափն ու նշանակությունը, որն անջատվող տարածքը կամ միավորն ունեցել է նախկին պետության մեջ: Երբ նոր երկիրն առաջանում է նախկին պետության բուն և իշխանակիր (core and dominant) տարածքի վրա, ապա այն կոչվում է նոր երկիր (new state) և հանդիսանում է գոյություն ունեցող պայմանագրային իրավունքների և պարտավորությունների (existing treaty rights and obligations) իրավահաջորդը: Օրինակ, երբ ԱվստրոՀունգարիան Առաջին աշխարհամարտից հետո տրոհվեց, ապա Ավստրիան և Հունգարիան ամբողջությամբ ժառանգեցին ԱվստրոՀունգարիայի իրավունքներն ու պարտավորությունները: Նույն կայսրությունից անջատված Չեխոսլովակիան և Լեհաստանը, որոնք առաջ եկան որպես նորաստեղծ պետություններ (newly independent